Երեքշաբթի, 24 Օգոստոսի 2010 11:00
2010 թվականի երկրորդ եռամսյակում դեպի Հայաստան տրանսֆերտների մաքուր ծավալները կազմել են 71 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. 2010 թվականի երկրորդ եռամսյակում առևտրային բանկերի և վճարահաշվարկային համակարգերի միջոցով ֆիզիկական անձանց տրանսֆերտների ներհոսքի մաքուր ծավալները Հայաստանում կազմել են 71 մլրդ.դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 6 մլրդ.դրամով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, դեպի Հայաստան տրանսֆերտների ընդհանուր ներհոսքը երկրորդ եռամսյակում կազմել է 136 մլրդ.դրամ, 8.3% գերազանցելով 2009 թվականի նույն ցուցանիշը: Իսկ Հայաստանից ուղարկված փոխանցումնր ծավալները կազմլ ն 65 մլրդ.դրամ, տարվա կտրվածքով աճելով 36%:
Ընդ որում, 2010 թվականի երկրորդ եռամսյակում միայն առևտրային բանկրի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստան է ուղարկվել 97 մլրդ.դրամ ¥459575 փոխանցում¤, 8 անգամ գերազանցելեով Հայաստանից դուրս գնացող տրանսֆերտների ծավալները: Դեպի Հայաստան իրականացվող մեկ փոխանցման միջին չափը երկրորդ եռամսյակում կազմել է 212 հազ.դրամ, 2009 թվականի նույն ցուցանիշի համեմատ կրճատվելով 7 անգամ: Միջբանկային հաշվարկային հաշիվներով ¥SWIFT, Տելեքս, Ֆաքս¤ դեպի Հայաստան տրանսֆերտների ընդհանուր ներհոսքը 2010 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 757 մլրդ.դրամ (40596 փոխանցում), իսկ մեկ փոխանցման միջին չափը կազմել է 18.6 մլն դրամ, նախորդ տարվա համեմատ ավելանալով 56%:
Հաշվետու ժամանակահատվածում, ոչ-բանկային վճարահաշվարկային համակարգերի միջոցով դեպի Հայաստան է իրականացվել 1.2 մլրդ.դրամ, իսկ Հայաստանից` 0.1 մլրդ. դրամ: Նշված կազմակերպությունների միջոցով իրականացված մեկ փոխանցման միջին չափը կազմել է 107 հազ.դրամ, տարվա կտրվածքով աճելով 17 հազ դրամով: