Ուրբաթ, 3 Սեպտեմբերի 2010 14:02
ԿԲ նախագահը մեկնել է Բուխարեստ` մասնակցելու Ռումինիայի ազգային բանկի 130-ամյակին նվիրված միջոցառմանը
ԱրմԻնֆո. ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այսօր մեկնեց Բուխարեստ` մասնակցելու Ռումինիայի ազգային բանկի 130-ամյակին նվիրված միջոցառմանը:
Ինչպես տեղեկացնում է ԿԲ մամլո ծառայությունը, վերջինիս շրջանակներում անցկացվելու է ՙՌումինիայի ազգային բանկը 130 տարեկան. հայացք ապագային՚ համաժողովը, որի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները. ՙԳնաճի նպատակադրումը և նոր գլոբալ ճգնաժամի համատեքստը. դասեր և մարտահրավերներ՚, ՙՖինանսական կայունության նոր հեռանկարները՚ և ՙԶարգացող շուկաներ. երկարաժամկետ աճի աջակիցնե՞ր, թե՞ խոչընդոտներ՚: Համաժողովին ելույթ են ունենալու Չեխիայի ազգային բանկի նախկին նախագահ Զդենեկ Տուման, Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկան, Թել-Ավիվի համալսարանի պրոֆեսոր Ալեքս Ցուկիերմանը, ինչպես նաև այլ տնտեսագետ գիտնականներ: