Հինգշաբթի, 9 Սեպտեմբերի 2010 16:24
Տնտեսության աճն ու դիտվող կայունությունը իրական խթաններ են HSBC Բանկ Հայաստանի համար
ԱրմԻնֆո. HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը:
2010 թվականի առաջին կիսամյակում HSBC Բանկ Հայաստանը կարողացավ պահպանել բանկային համակարգում իր ունեցած դիրքերը: Ինչի՞ շնորհիվ դա հաջողվեց անել և ինչպեսի՞ն են բանկի ռազմավարական պլանները:
Դա իրոք այդպես է, մինչև հարկումը բանկի շահույթն առաջին կիսամյակւմ կազմեց 2.36 մլրդ.դրամ, ինչը 22% բարձր է 2009 թվականի ցուցանիշից (առանց արտակարդ հոդվածների հաշվառման): Հաճախորդների ավանդների ընդհանուր ծավալներով բանկը պահպանեց առաջատարի իր դիրքերը բանկային համակարգում: Բացի այդ, Բանկը Euromoney-ի կողմից ճանաչվեց Հայաստանի 2010 թվականի լավագույն բանկ <Առավելության մրցանակ> նոմինացիայով:
Մեր այդպիսի ակտիվ գործունեության համար իրական խթաններ հանդիսացան այս տարի գրանցված տնտեսության աճը, շուկայում դիտվող կայունությունը և Կենտրոնական Բանկի աջակցությունը, որը շարունակում էր բանկերի նկատմամբ կիրառել կոշտ և կարգավորող համակարգի: Մեր հաջողության կարևորագույն գրավականը հաճախորդների մեր բազան է` ֆիզիկական անձինք և գործարարները, որոնք հանդիսանում են իրենց ոլորտի առաջատարները: Կարևոր է ընդգծել նաև, մեր որակյալ աշխատակազմի` բարձրակարգ, աշխատասեր և նպատակասլաց պրոֆեսիոնալների առկայությունը: Եվ, վերջապես, կարևոր են նաև այն նպատակները, որոնք մենք ամեն տարի դնում ենք մեր առջև և ակտիվորեն իրականացնում դրանք:
Խոսելով մեր հետագա պլանների մասին կնշեի, որ մեզ համար շատ կարևոր է շարունակել հայ գործարարներին աջակցելը, մանավանդ միջազգային առևտրի ոլորտում, քանի որ մենք ունենք միջազգային բիզնեսին օժանդակելու արտակարգ հնարավորություններ: Ի դեպ, <Փոքր և միջին ձեռներության աջակցման ազգային հիմնադրամի> հետ համատեղ վերջերս ստեղծել ենք Առևտրի ֆինանսավորման Ակադեմիա, որն անվճար հիմունքներով, պարբերաբար, սեմինարներ կանցկացնի միջազգային առևտրի ֆինանսավորման թեմաներով:
Կուզենայի նշել, որ վերջին 7 ամիսներին խոշոր և փոքր բիզնեսի վարկավորման ոլորտւմ մենք տրամադրել ենք ավելի քան 50 մլն.դոլարի առևտրային վարկեր: Շատ շուտով մեր կորպորատիվ հաճախորդներին կառաջարկենք <24X7> քարտերը, առանց բանկ հաճախելու միջոցների կանխիկացում իրականացնելու համար: Ֆիզիկական անձանց մենք առաջարկում ենք դրամով (<Ազգային հիպոթեկային ընկերության> շրջանակներում) և դոլարով հիպոթեկ, ինչպես նաև վարկային քարտեր, իսկ ներկայումս աշխատում ենք առաջիկայում դրամով սպառողական վարկավորումը վերականգնելու ուղղությամբ:
Բացի այդ, մենք շարունակում ենք ներդրումները նոր պրոդուկտներում, կիրառելով ինովացիոն տեխնոլոգիաները:
Մտադի՞ր է արդյոք բանկն իրականացնել իր վաղեմի պլանը` ապահովագրական ընկերության հիմնումը:
Հետագայում մենք դա չենք բացառում: Սակայն, ներկայիս փուլում ստիպված ենք ապահովագրական ծառայություններն ընդգրկել մեր բանկային ծառայություննրի ընդհանուր փնջում, այսինքն, մեր հաճախորդներին ապահովագրական պրոդուկտներ կառաջարկենք որպես ապահովագրական գործակալ: Օրինակ, մենք կառաջարկենք ապահովագրության այնպիսի տեսակ, ինչպիսին, օրինակ, ավտոապահովագրությունն է, հաշվի առնելով, որ շուտով Հայաստանում ուժի մեջ կմտնի պարտադիր ավտոապահովագրության մասին օրենքը: Վստահ ենք, որ շատ հաճախորդների ավելի հարմար կլինի ապահովագրությունը ձևակերպել անմիջապես բանկում, ֆինանսական մյուս գործառնություններն իրականացնելիս: Իհարկե, չենք պատրաստվում սահմանափակվել այդքանով և հաճախորդներին կառաջարկենք նաև այլ ապահովագրական պրոդուկտներ, օրինակ, գույքի, ճանապարհորդությունների ապահովագրություն և այլն:
Բանկի հաճախորդների համապատասխան վարկավորումն իրականացնելիս պարտդրվելո՞ւ է նրանց ապահովագրվել միայն HSBC-ում:
Մենք չենք պատրաստվում սահմանափակել մեր հաճախորդներին: Նրանք թող իրենք որոշեն, թե որտեղ կօգտվեն ապահովագրական պրոդուկտներից, մենք ուզում ենք մեր հաճախորդներին ընդամենն առաջարկել ապահովագրական պրոդուկտների ձեռքբերման ավելի հարմար պայմաններ, այսինքն, ապահովագրական պրոդուկտներն ավելի հարմար պայմաններով ու գներով ձեռք բերելու հնարավորություն:
Տիկին Քլիֆֆորդ, խոսելով վարկավորման նախատեսվող մեծ ակտիվացման մասին, HSBC Բանկ Հայաստանը, որն առավելապես մասնագիտանում է բիզնեսի վարկավորման ոլորտում, նախատեսո՞ւմ է արդյոք սպառողական վարկավորման պորտֆելի մեծացման հնարավորություն:
Սկզբում կնշեի, որ ընթացիկ տարում բիզնես-վարկերի մեր պորտֆելը մեծանում էր բավականին կտրուկ տեմպերով: Արդյունքում, ընթացիկ տարվա 7 ամիսներին ապահովեցինք բիզնես-վարկերի պորտֆելի 50% աճ: Եվ մենք կշարունակենք օգտվել մեր շուկայի այդ բարենպաստ հնարավորություններից:
Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց վարկավորմանը, ապա ներկայումս ամենահարմար տոկոսադրույքներով` սկսած տարեկան 12%-ից, առաջարկում ենք դրամային և դոլարային հիպոթեկային վարկեր: Առաջարկում ենք նաև վարկային քարտեր: Բացի այդ, առաջիկայում մտադիր ենք վերականգնել ավտովարկավորումը և սպառողական վարկավորումը: Պետք է նշեմ, որ հիմնական պրոբլեմը դա մեր շուկայի դրամային իրացվելիությունն է, քանի որ ավանդների մեծ մասը հաճախորդները դեռևս պահում են արտարժույթով: Սակայն մենք ակտիվորեն աշխատում ենք դրամային ավանդներ ներգրավելու ուղղությամբ:
Ինչպե՞ս են ընթանում բանկի գործերը շուկայից և միջազգային կառույցներից ռեսուրսներ ներգրավելու հարցում:
Ներգրավված ավանդների ծավալներով մենք հանդիսանում ենք Հայաստանի շուկայի առաջատարը, և դա էլ հանդիսանում է մեր ֆինանսավորման հիմնական աղբյուրը: Դրամային ավանդների գծով մեզ մոտ նկատվում է աճի միտում, ինչի շնորհիվ ներկայումս ժամկետային ավանդների պորտֆելում, որը հունիսին հասավ 103 մլրդ.դրամի, դրամային ավանդների բաժինն ավելացավ` 17%-ից հասնելով 22%-ի: Ինչ վերաբերում է միջազգային ծրագրերին, ապա կնշեի, որ ֆինանսական ռեսուրսների դիվերսիֆիկացման նպատակով մենք մասնակցում ենք Համաշխարհային բանկի և GAF հիմնադրամի ծրագրերին, կապված փոքր բիզնեսի համաֆինանսավորման հետ, ինչպես նաև նախատեսում ենք EBRD և IFC ծրագրերին մասնակցելու հնարավորությունը: Անհրաժեշտության դեպքում կարող ենք օգտվել նաև HSBC բանկի ռեսուրսներից, որը հանդիսանում է ամենամեծ ֆինանսական Խմբերից մեկը, ունենալով 1 տրլն. դոլար գումարի հաճախորդային ավանդներ:
Ինպիսի՞ն է Հայաստանի բանկային համակարգում տոկոսադրույքների հետագա վարքագծի վերաբերյալ Ձեր գնահատականը, հաշվի առնելով, որ Կենտրոնական բանկն իր վերջին նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանեց 7.25% մակարդակի վրա:
Մեր պորտֆելի վարկերի մեծ մասը դոլարային են, և Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունն ուղղակիորեն չի անդրադառնա դրանց վրա: Ըստ որում, դոլարային ռեսուրսների դրույքները շուկայում տարեսկզբից իջել են 2-3%, հիմնականում մրցակցային ճնշումների հետևանքով, որն առաջացավ հավելյալ իրացվելիության առկայության հետևանքով: Մենք սպասում ենք, որ տեղի կունենա դոլարային դրույքների իջեցման տեմպերի դանդաղում և կառաջանա կայունացման հնարավորություն: Ինչ վերաբերում է ավանդների տոկոսադրուքներին, ապա ԿԲ կողմից ավանդների պահուստավորման նորմատիվային փոփոխությունը պետք է իջեցնի դոլարային ավանդնրի տկոսադրույքները: Ինչպես գիտեք, ԿԲ տարեսկզբից, ինֆլյացիայի մակարդակը զսպելու նպատակով, բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը և մինչև տարվա կեսն այն պահպանեց առանց փոփոխության, իսկ, դրա հետ մեկտեղ, դրամային ավանդները մնացին բավականին կայուն:
Այս տարի Հայաստանի ՀՆԱ, ըստ պաշտոնական տվյալների, պահպանում է աճի դինամիկան: Ինչպիսի՞ն են Ձեր ակնկալիքները, կապված ՀՆԱ հետագա վարքի հետ:
Ըստ ԱՄՀ վերջին կանխատեսումների, 2010 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը կկազմի 4%, և այդ կանխատեսումն իրեն արդարացրեց: Կարծում եմ, որ մեր հաճախորդները կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ՀՆԱ աճի հարցում ցուցաբերում են չափավոր լավատեսություն:
Տիկին Քլիֆֆորդ, եթե խոսենք ծառայությունների փնջի ընդլայնման մասին, ապա ինչպիսի՞ նորարարություններ են սպասում բանկի հաճախորդներին: HSBC Բանկ Հայաստանը մտադիր էր հատուկ պրոդուկտներ մշակել հայկական Սփյուռքի համար: Ո՞ր փուլում է տնվում այդ գործընթացը:
Այսօր մենք ռուսաստանում աշխատող հայկական Սփյուռքին առաջարկում ենք <+374> ծառայությունը: Դա նրանց հնարավորություն է տալիս հաշիվներ ունենալ ինչպես ռուսական, այնպես էլ հայկական HSBC բանկերում և անվճար կատարել հաշվից դեպի այլ հաշիվ փոխանցումներ, Ինտերնետ և Հեռախոսային բանկային ծառայությունների միջոցով: Այս ծառայությունից բացի նախատեսում ենք նաև այլ ծառայություններ, կապված տարբեր երկրներում ապրող հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին ծառայություններ մատուցելու հետ: Հաշվի առնելով, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի շահերը, բնականաբար, տարբեր են, գտնում ենք, որ սկզբում հարկավոր է անցկացնել մանրամասն հետազոտություններ, որոնց արդյունքներիհիման վրա էլ արդեն կարելի է առաջարկել կոնկրետ և մատչելի պրոդուկտներ:
Մշակման փուլում են գտնվում մի շարք այլ նորամուծություններ, սակայն այդ մասին առայժմ չեմ կարող արտահայտվել: Կուզենայի նշել, որ մասնաճյուղերի ցանցն ընդլայնելու նպատակով մենք մեր բաժանմունքներում ձեռնամուխ ենք եղել լայնածավալ վերանորոգման աշխատանքների: Մասնավորապես, ներկայումս վերանորոգում ենք գլխամասային գրասենյալը, իսկ աշնան ընթացքում կվերանորոգենք <Կոմիտաս> մասնաճյուղը: Հաջորդ տարի չենք բացառում նաև <Կարգավիճակ> ծառայությունը մատուցելու նպատակով հատուկ մասնաճյուղի բացումը, որն այսօր մեծ պահանջարկ ունի: Այդ ծառայությունը հաճախորդներին տալիս է տարբեր տեսակի, այդ թվում` անձնական հատուկ մենեջերի, Platinum պլաստիկ քարտի, արտոնյալ սակագների հետ կապված առավելություններ:
Վերջում կուզենայի հարցնել, ինչպե՞ս են ընթանում Հայաստանի բանկային համակարգի միակ կին բանկիրի` Ասթրիդ Քլիֆֆրոդի գործերը:
Հայկական HSBC բանկում աշխատանքային 8 ամիսներին ես շատ նոր ու հետաքրքիր բաներ եմ բացահայտել: Իհարկե, կողքից կարող է ծիծաղելի թվալ, երբ, օրինակ, ԿԲ ժողովներում, բանկիր-տղամարդկանց կազմում HSBC ներկայացնում է կին, իսկ ավելի ճիշտ` կանայք, քանի որ իմ տեղակալներից մեկն էլ է հանդիսանում գեղեցիկ սեռի ներկայացուցիչ` Իրինա Սեյրանյանը: Ընդհանուր առմամբ, ուրախալի ու հաճելի է, որ Հայաստանում առանձնակի տարբերություն չկա, թե որ սեռի ներկայացուցիչն է ղեկավարում բանկը: Կարևորը` աշխատանքի արդյունքներն են:
Լիլիթ Ասլանյան
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ