Երեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2010 16:26

HSBC Բանկ Հայաստանը մտադիր է ՙկարգավիճակ՚ ծառայության համար ստեղծել հատուկլ մասնաճյուղ


ԱրմԻնֆո. HSBC Բանկ Հայաստանը մտադիր է ՙկարգավիճակ՚ ծառայությունը մատուցելու նպատակով 2011 թվականից ստեղծել հատուկ մասնաճյուղ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը, այդ ծառայությունը ներկայումս ունի մեծ պահանջարկ:

ՙԱյդ ծառայությունը հաճախորդներին տալիս է տարբեր տեսակի, այդ թվում` անձնական հատուկ մենեջերի, Platinum պլաստիկ քարտի, արտոնյալ սակագների հետ կապված առավելություններ՚,-նշել է նա:

Միաժամանակ նա տեղեկացրել է, որ մասնաճյուղերի ցանցն ընդլայնելու նպատակով բանկն իր բաժանմունքներում ձեռնամուխ է եղել լայնածավալ վերանորոգման աշխատանքների: Մասնավորապես, ներկայումս վերանորոգվում է գլխամասային գրասենյալը, իսկ աշնանը կվերանորոգվի նաև <Կոմիտաս> մասնաճյուղը: