Երեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2010 20:35
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը նախատեսում է բանկային IT-տեխնոլոգիաների անցում ISO 27000 ստանդարտների
ԱրմԻնֆո. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը նախատեսում է բանկային IT-տեխնոլոգիաների լիակատար անցում ISO 27000 միջազգային ստանդարտների: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ղեկավար Հասմիկ Ներսիսյանը:
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի ռազմավարական խնդիրներից մեկն էլ հանդիսանում է տեխնոլոգիական բազայի և IT- տեխնոլոգիաների մշտական կատարելագործումը՚, -նշել է նա, հավելելով, որ բանկում արդեն հաջողությամբ ներդրվել և գործում են Բանկ-Հաճախորդ և Ինտերնետ-Բանկինգ համակարգերը: Բացի այդ, բանկում ավարտվել է Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի ՙԳազՔարդՍերվիս՚ պրոցեսինգային կենտրոնին միգրացիայի գործընթացը: