Շաբաթ, 18 Սեպտեմբերի 2010 11:15
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրվել է 20.6 մլրդ. դրամի դրամային վարկեր և 30.2 մլն.դոլարի դոլարային վարկեր
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում (սեպտեմբերի 6-12-ը) տրամադրվել է 20.6 մլրդ.դրամի`ՀՀ դրամով վարկեր և 30.2 մլն. դոլարի` ԱՄՆ դոլարով վարկեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում ընթացիկ շաբաթվա ընթացքում (սեպտեմբերի 6-12-ը) բանկերի կողմից գնվել է 72.3 մլն.դոլար` 362.49 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, և վաճառվել է 71.7 մլն.դոլար` 363.95 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում (սեպտեմբերի 6-12-ը) NASDAQ OMX Armenia բորսայում արտարժույթով իրականացված գործարքների ծավալը կազմել է 12.7 մլն. դոլար` 363.12 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով: Արտարժույթի միջբանկային շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերի 6-12-ը բանկերի կողմից իրականացվել է 1.022 հազ.դոլարի առք և վաճառք, 363.41 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 838.9 մլրդ.դրամ կամ 2.3 մլրդ.դոլար, երկրորդ եռամսյակում աճելով 2.3%, իսկ տարվա կտրվածքով 29.3%: