Չորեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2010 16:04

ACBA-Credit Agricole Bank-ը դարձավ 15 տարեկան


ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 23-ին ACBA-Credit Agricole Bank-ը Գաֆեսճյան կենտրոնում հանդիսավորությամբ կնշի իր հիմնադրման 15-ամյակը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ACBA-Credit Agricole Bank մամուլի ծառայությունից, միջոցառման ընթացքում տեղի կունենա հանդիսավոր համերգ` Հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի և հայտնի երգիչների կատարմամբ: