Չորեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2010 16:06

UNIStream-ի ակցիան կշարունակվի մինչև 2010 թվականի ավարտը


ԱրմԻնֆո. Դրամական փոխանցումների UNIStream համակարգը հայտարարել է ակցիայի ժամկետները երկարաձգելու մասին, որի շրջանակներում մինչև տարեվերջ փոխանցումներն իրականացվում են իջեցված սակագներով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Յունիբանի մամուլի ծառայությունից, եթե գումարը չի գերազանցում 3 հազ/ԱՄՆ դոլարը, կամ Եվրոն, ապա փոխանցումների սակագինը կկազմի 1%, իսկ եթե գերազանցում է նշված գումարը, ապա սակագինը կկազմի 0.45%: ՀՀ դրամով փոխանցումներ իրականացնելիս փոխանցման սակագինը կազմում է 0.35%:

Աղբյուրի համաձայն, նշված սակագներով փոխանցումներն իրականացվում են միայն Յունիստրիմ , Յունիաստրում Բանկերի և հայկական Յունիբանկի սեփական կետերի միջև կատարվող փոխանցումների ընթացքում:

Դրամական փոխանցումների UNIStream միջազգային համակարգի շրջանառությունը Հայաստանում 2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 338 մլն.դոլար, նախորդ տարվա ցուցանիշի մկատմամբ ապահովելով 2.8% աճ:

ԸՆդ որում, դրամական փոխանցումների քանակը հաշվետու ժամանակահատվածում աճել է 5.13%, կազմելով 467.258 փոխանցում:

Այսպիսով, UNIStream համակարգը շարունակում է մնալ Հայաստանի դրամական փոխանցումների շուկայի առաջատարը: