Երկուշաբթի, 27 Սեպտեմբերի 2010 19:43

ProCreditBank-ը հոկտեմբերին կգործարկի ինտերնետ-բանկինգի ծառայությունը


ԱրմԻնֆո. ProCreditBank-ը նախատեսում է հոկտեմբերին գործարկել ինտերնետ-բանկինգի ծառայությունը, ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է հայկական ProCreditBank-ի գործադիր տնօրեն Բերտոլդ Հերցֆելդտը:

Նա նշել է, որ նշված ծառայությունը բանկի հաճախորդներին թույլ կտա տնտեսել իրենց ժամանակը և բանկային գործառնություններ իրականացնել գրասենյակից, կամ աշխարհի ինտերնետ-կապ ունեցող ցանկացած կետից: Ծառայության ծրագիրն ու մոդուլը մշավել է ProCredit խմբի բոլոր բանկերը սպասարկող ընկերությունը: