Երկուշաբթի, 4 Հոկտեմբերի 2010 13:18
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2010թ.հուլիսին աճել են 3%
ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն արտաքին ակտիվները 2010 թվականի հուլիսին եռամսյակում աճել են 3%,իսկ 2009 թվականի դեկտեմբերի համեմատ կրճատվել են 8.6%, կազմելով 1831.2 մլն.դոլար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Փոխառության հատուկ իրավունքների չափերը ¥SDR) ԱՄՀ-ում հուլիսին ավելացել են 2.5%, իսկ 2009 թվականի դեկտեմբերի համեմատ կրճատվել մոտ 3 անգամ, կազմելով 44.6 մլն.դոլար: Արտարժութային ակտիվները հուլիսին, հունիսի համեմատ աճել են 3%, իսկ 2009 թվականի դեկտեմբերի համեմատ կրճատվել 5%, կազմելով 1786.6 մլն.դոլար:
Նշենք, որ արտարժութային միջազգային պահուստների կազմում բանկային ոսկու բաժինը զրոյացվել է դեռևս 2003 թվականին: