Երեթշաբթի, 5 Հոկտեմբերի 2010 16:54
Հայաստանի տաքսիստներն առաջինը ՙկպատասխանեն՚ ԱՊՊԱ համար
ԱրմԻնֆո. Համաձայն Ավտոապահովագրողնրի Բյուրոյի կողմից հրապարակված սակագնային քաղաքականության նախագծի, ԱՊՊԱ ամենաթանկ Պոլիսները Հայաստանում կունենան տաքսիստները: Ինչպես այսօր ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է Բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, տաքսիստերի համար Պոլիսի առավելագույն գինը կկազմի 124 հազար դրամ: ՙԳործնականում նման սակագին հազվադեպ է հանդիպում՚,-բացատրել է Վ.Ավետիսյանը: Նրա խոսքերով, նման սակագին ՙսպառնում է՚` տաքսիների, երթողային տաքսիների և վարձակալությամբ վերցված ավտոմեքենաների վարորդներին, 23 ցածր տարիք և 3 տարուց ցածր վարորդական ստաժ ունեցողներին, 231 Ձ.ու և ավել շարժիչի հզորություն ունեցող ավտոմեքենաների վարորդներին, ինչպես նաև մեքենայի ղեկավարմանը թույլատրված անսահմանափակ անձանց դեպքում, այսինքն, ռիսկի բարձր աստիճանի դեպքում՚,- նշել է նա: Նվազագույն սակագինը կկազմի 37.5 հազ.դրամ: Վ.Ավետիսյանի խոսքերով, առնվազն սխալ կլիներ բոլոր վարորդների համար միասնական, միջինացված սանդղակի սահմանումը, քանի որ տաքսիների ծառայություններից օրական օգտվում են հազարավոր քաղաքացիներ:
Բյուրոյի ղեկավարի խոսքերով, Պոլիսի գինը ձևավորվում է հիմնական գնի բազայի և լրացուցիչ 4 գործակիցների հիման վրա, որոնք կոչված են հաշվի առնել ապահովագրական պատահարների վիճակագրությունը: Խոսքը գնում է վարորդական ստաժի և վարորդի տարիքի մասին, տրանսպորտային միջոցի շահագործման նպատակների, վարմանը թույլատրված անձերի թվի և շարժիչի հզորության մասին: Վերջին գործոնն արժանացել է վարորդների բուռն ռեակցիային: Մեկնաբանելով այս գործոնի կիրառման անհրաժեշտությունը, Վ.Ավետիսյանը նշել է, որ շարժիչի հզրությունն ու ծավալը բարձրացնում է լուրջ վնասների հավանականությունը ՃՏՊ ժամանակ` ՙայս գործակիցը կիրառվում է համարյա բոլոր երկրներում և չպետք է դժգոհություններ առաջացնի, քանի որ հզոր շարժիչն ավելի մեծ արագություններ է զարգացնում, ինչն էլ ՃՏՊ ժամանակ կարող է ավելի մեծ վնասների պատճառ դառնալ՚:
Ռիսկի նշված գործոններից բացի, որոշ ժամանակ անց, կկիրառվի ևս 2 լրացուցիչ գործոն, որոնց սահմանելը ներկայումս դժվար է և կարող է դժգոհություններ առաջացնել: Մասնավորապես, խոսքը գնում է ապահովագրելիս վարորդի հոգեբանական և ֆիզիոլոգիական վիճակի, ինչպես նաև ավտոմեքենայի շահագործման տարիքի ¥կմ¤ մասին: Իսկ 2013 թվականից կավելանա նաև վարոդի վարքագծի գործոնը: Բյուրոյի ղեկավարի խոսքերով, այս բոլոր գործոններն անհրաժեշտ են Պոլիսը քիչ թե շատ ճշգրիտ հաշվարկելու համար: Նրա խոսքերով, նշված գործոնների ավելացումով Պոլիսի առավելագույն և նվազագույն գների դիապազոնը կփոփոխվի, քանի որ դրանք հնարավորություն կտան ավելի ճշգրտորեն որոշել ռիսկի աստիճանը:
Համաձայն Բյուրոյի սակագնային պլանի, ԱՊՊԱ Պոլիսի նվազագույն արժեքը, նվազագույն գործակիցների կիրառումով կկազմի 26.1 հազ.դրամ, իսկ առավելագույն արժեքը`86.6 հազ.դրամ: Հասարական տրանսպորտի վարորդների համար այդ թվերը համապատասխանաբար կլինեն`42.3 հազ.դրամ և 63.3 հազ.դրամ, իսկ ծառայողական տրանսպորտի համար`26.9 հազ.դրամ և 89.2 հազ.դրամ:
Նշենք, որ հոկտեմբերի 6-ին տեղի կունենա Բյուրոյի Խորհրդի նիստը, կապված սակագնային քաղաքականության նախագծի հաստատման հետ, իսկ հոկտեմբերի 7-ին նախագիծը կներկայացվի ՀՀ ԿԲ քննարկմանը և հաստատմանը և ուժի մեջ կմտնի հաստատումից 10 օր անց, որից հետո ապահովագրողները կարող են ձեռնամւխ լինել Պոլիսների վաճառքին: