Ուրբաթ, 8 Հոկտեմբերի 2010 15:30
ԱՄՀ գործադիր տնօրեն. Համաշխարհային տնտեսության աճը պետք է իր վրա զգա ցանկացած անցորդ
ԱրմԻնֆո. Համաշխարհային տնտեսության աճը պետք է ուղեկցվի զբաղվածության համարժեք աճով: Այս մասին հայտարարել է ԱՄՀ գործադիր տնօրեն Դոմենիկ Ստրոս-Կանը (Dominique Strauss-Kahn), Համաշխարհային Բանկի Խմբի Կառավարող Խորհրդի ամենամյա հանդիպումների ընթացքում անցկացված մամուլի ասուլիսում, ինչի մասին Վաշինգտոնից հաղորդել է ԱրմԻնֆո գործակալության հատուկ թղթակիցը: 
ՙԱճը որպես այդպիսին բավարար չէ, հարկավոր է աշխատատեղերի աճ: Մենք Աշխատանքի Համաշխարհային կազմակերպության հետ համատեղ կոնֆերանս անցկացրեցինք Օսլոյում: Քննարկումներից մեկի թեման էր, որ աշխարհի մի շարք շրջաններում տնտեսական աճը կարող է բավարար ուժգնությամբ չլինել. ինչն էլ գործազրկությունը չի կրճատի: Անգամ տնտեսական աճի պայմաններում, դրա կառուցվածքը` աշխատանքի բարձր արտադրողականությունը, կարող է գործազրկությանը թույլ չտալ նվազել՚, -ընդգծել է ԱՄՀ գործադիր տնօրենը: