Ուրբաթ, 8 Հոկտեմբերի 2010 15:33
Ռուսական Գազպրոմբանկը մտադիր է կապիտալիզացնել իր հայկական դուստր` ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ-ին
ԱրմԻնֆո. Ռուսական Գազպրոմբանկի դուստր` ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ կանոնադրական կապիտալի համալրման հարցն այսօր քննարկվել է Երևանում, Վարչապետ Տիգրան Սարգսյանի և Գազպրոմբանկի Խորհրդի նախագահ Անդրեյ Ակիմովի հետ հանդիպման ընթացքում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվլ է ՀՀ Կատավարության մամուլի ծառայությունից, կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների բավականին դինամիկ զարգացման առիթով և քննարկել համագործակցության ընդլայնման հարցեր`էներգետիկ և ֆինանսական շուկայի զարգացման ոլորտներում: