Ուրբաթ, 22 Հոկտեմբերի 2010 19:48
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրվել է 17.4 մլրդ. դրամի դրամային վարկեր և 27.8 մլն.դոլարի դոլարային վարկեր
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում (հոկտեմբերի 11-17-ը) տրամադրվել է 17.4 մլրդ.դրամի`ՀՀ դրամով վարկեր և 27.8 մլն. դոլարի` ԱՄՆ դոլարով վարկեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում ընթացիկ շաբաթ (հոկտեմբերի 18-22-ը) բանկերի կողմից գնվել է 67.464 մլն.դոլար` 359.77 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, և վաճառվել է 74.513 մլն.դոլար` 360.97 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում (հոկտեմբրի 18-22-ը) NASDAQ OMX Armenia բորսայում արտարժույթով իրականացված գործարքների ծավալը կազմել է 11.450 մլն. դոլար` 360.20 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել են հոկտեմբերի 19-ին, 20-ին և 21ին, համապատասխանաբար` 2.3, 3.450 և 2.7 մլն.դոլար: Արտարժույթի միջբանկային շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերի 18.22-ը բանկերի կողմից իրականացվել է 500 հազ. դոլարի առք և վաճառք, 360.30 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 838.9 մլրդ.դրամ կամ 2.3 մլրդ.դոլար, երկրորդ եռամսյակում աճելով 2.3%, իսկ տարվա կտրվածքով 29.3%: