Ուրբաթ, 15 Հոկտեմբերի 2010 17:38
ԲՏԱ Բանկը գործարկում է արտոնյալ պայմաններով ՓՄՁ վարկավորման նոր ծրագիր
ԱրմԻնֆո. ԲՏԱ Բանկը փոքր և միջին բիզնեսի աջակցման ծրագրի շրջանակներում գործարկում է արտոնյալ պայմաններով ՓՄՁ վարկավորման նոր ծրագիր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ԲՏԱ Բանկից, նշված վարկերով տարեկան տոկոսադրույքը դոլարային վարկերի համար կկազմի 12%, իսկ դրամային վարկերի համար` 13%, մարման ժամկետը`6 ամսից մինչև 4 տարի, գրավային ապահովությունը` անշարժ և շարժական գույքով: ՓՄՁ համար նախատեսված այս հատուկ ակցիան գործում է 2010 թվականի հոկտեմբերից մինչև 2010 թվականի դեկտեմբերի ավարտը, ԲՏԱ Բանկի բոլոր մասնաճյուղերում:
Աղբյուրի համաձայն, վարկավորման այս ծրագիրը նախատեսված է փոքր ձեռնարկությունների և մասնավոր ձեռնարկատերերի համար, առավելագույն ձևով հաշվի է առնում հաճախորդների պահանջները և հետաքրքիր կլինի ինչպես նախկինում ֆինանսավորված հաճախորդների, այնպես էլ վարկային պատմություն չունեցող նոր վարկառուների համար: