Ուրբաթ, 15 Հոկտեմբերի 2010 17:40

Converse Postbank-ը մասնաճյուղեր է բացում մարզերում


ԱրմԻնֆո. Converse Postbank-ը Կապան քաղաքում բացել է երկու նոր մասնաճյուղ: Մասնաճյուղի բացմանը ներկա է գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ստաբդարտ բանկային մասնաճյուղից բացի բացվել է նաև փոստային բաժանմունք:

PostBank-ը հանդիսանում է ՙՀայփոստ՚ փոստային օպերատորի և ՙԿոնվերս Բանկի՚ համատեղ նախագիծը, որի նպատակը մանրածախ և ֆինանսական բազային ծառայությունների մատուցումն է: Ինչպես նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, Կապանի մասնաճյուղն առաջինը կլինի Հայաստանի հարավում: Մասնաճյուղի բացման արդյունքում կստեղծվի 16 նոր աշխատատեղ, որոնցից 11-ը`բանկի բաժանմունքում, իսկ 6-ը` փոստում: