Երեքշաբթի, 26 Հոկտեմբերի 2010 17:53
Հայաստանում երբեք չի լինի ֆոնդային շուկայի ՙդասական՚ մոդելը
ԱրմԻնֆո. Հայաստանում երբեք չի ձևավորվի ֆոնդային շուկայի ՙդասական՚ մոդելը, իսկ դրա փոխարեն ֆոնդային շուկան կարող էր դառնալ միջազգային` եվրոպական, ռուսական կամ չինական շուկաների մի մասը, -մեկնաբանելով Հայաստանի ֆոնդային շուկայի ստագնացիոն իրավիճակը, նշել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: ՙԵս դժվարությամբ եմ պատկերացնում, որ Հայաստանում կձևավորվի ամերիկյան, եվրոպական, անգամ ռուսական տիպի ֆոնդային շուկա: Սակայն, այնուամենայնիվ, մեր երկրի ֆոնդային շուկան կարող է դառնալ կապիտալի հոսքերի արտաքին և ներքին փոխառությունների տրանսֆորմացիայի տարրեր՚,- նշել է փորձագետը, հավելելով, որ նման փորձ արդեն գոյություն ունի Հայաստանին նման երկրներում:
Նրա խոսքերով, այդ գաղափարներն իրականություն դարձնելու և համապատասխան ինստիտուցիոնալ ենթակառույցների ստեղծման և զարգացման համար անհրաժեշտ են կոնկրետ քայլեր և համապատասխան օրենսդրական փոփոխություններ: ՙԱնլիքները շատ ն, սակայն իրավիճակն անհուսալի չէ՚,- զրաակել է Տ.Ջրբաշյանը: