Հինգշաբթի, 28 Հոկտեմբերի 2010 18:33
Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ժամկետային ավանդների ծավալը 2010 թվականի երրորդ եռամսյակում աճել է 5.8%, կազմելով 746.3 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդների ծավալը 2010 թվականի երրորդ եռամսյակում աճել է 5.8%, կազմելով 269.6 մլրդ.դրամ կամ 746.3 մլն.դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, առևտրային բանկերի կողմից իրավաբանական անձանցից ներգրավված ժամկետային ավանդների ծավալը 2010 թվականի երրորդ եռամսյակում կրճատվել է 11.5%, կազմելով 87.8 մլրդ. դրամ կամ 243 մլն.դոլար: Բանկային համակարգի ցպահանջ պարտավորություններն աճել են 7.8%, կազմելով 260.9 մլրդ.դրամ կամ 722.2 մլն.դոլար:
Աղբյուրի համաձայն, Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 2010 թվականի երրրորդ եռամսյակում աճել են 7.3%, կազմելով 1111 մլրդ.դրամ կամ 3.1 մլրդ.դոլար: Դրանց կազմում, կառավարության հանդեպ պարտավորություններն կրճատվել են 3.4%, հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 86.7 մլրդ. դրամ կամ 240 մլն.դոլար, այլ պարտավորություններ աճել են 9.5%, կազմելով 44.8 մլրդ. դրամ, վճարման ենթակա տոկոսներն աճել են 11.4%, մինչև 11.2 մլրդ.դրամ: Բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պարտավորությունները 2010 թվականի երրորդ եռամսյակում աճել են 17.2%, կազմելով 350.1 մլրդ.դրամ կամ 968.8 մլն.դոլար, որի 7.6 մլրդ.դրամը (21.1 մլն.դոլար) լորո-հաշիվներով պարտավորություններն են: