Երեքշաբթի, 26 Հոկտեմբերի 2010 17:54
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚-ը 2010 թվականի 9 ամիսներին 20% ավելացրել է պլաստիկ քարտերի քանակը
ԱրմԻնֆո. 2010 թվականի 9 ամիսներին ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ պլաստիկ քարտերի քանակն ավելացրել է 20%, կազմելով 68828 քարտ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, Բանկի քարտերով գործարքների ծավալը 9 ամիսներին աճել է 76% 18.8 մլն.դրամ, որտեղ կանխիկ գործարքները կազմել են 17.5 մլն.դրամ, անկանխիկ գործարքները`1.3 մլն.դրամ: 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկի բանկոմատների քանակը կազմել է 43, իսկ POS-թերմինալների քանակը`112: