Չորեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2010 16:56
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը՚ 2010 թվականի 9 ամիսներին ապահովել է վարկային պորտֆելի ամենաբարձր աճ` 99.99%
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը՚ 2010 թվականի 9 ամիսներին ապահովել է Հայաստանի բանկային համակարգում վարկային պորտֆելի ամենաբարձր աճ` 99.99%մինչև 42.8 մլրդ.դրամ ¥բանկի ակտիվների 76%¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, Բանկի ընդհանուր ակտիվները 9 ամիսներին աճել են 44.31% ¥2 տեղ¤: Բացարձակ մեծությամբ Բանկի ակտիվները 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 56.3 մլրդ.դրամ: Բանկի ակտիվները կազմել են 41.7 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը`14.6 մլրդ.դրամ, կանոնադիր կապիտալը`12.3 մլրդ.դրամ, մինչհարկային շահույթը` 744.3 մլն.դրամ: Բանկի մասնաճյուղերի ցանցը կազմված է 15 բաժանմունքներից, որոնցից 9-ը տեղակայված են Երևան քաղաքում: