Հինգշաբթի, 28 Հոկտեմբերի 2010 10:45
ՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման ծրագրի շրջանակներում բացել է ՙՄարտունի՚ մասնաճյուղի
ԱրմԻնֆո. 2010թ. հոկտեմբերի 27-ին Մարտունի քաղաքում (Մյասնիկյան 33 հասցեում) տեղի ունեցավ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՙՄարտունի՚ մասնաճյուղի բացման շնորհանդեսի հանդիսավոր արարողությունը: ՙՄարտունի՚ մասնաճյուղի շնորհանդեսի հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՎՏԲ Հայաստան Բանկի ղեկավարությունը, ի դեմս Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի, Մարտունի քաղաքի քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, մարզի և քաղաքի վարչության ղեկավարների լիազոր ներկայացուցիչներ պաշտոնական այլ պաշտոնական անձինք:
Շնորհանդեսի ժամանակ Բանկի և քաղաքի ղեկավարները հանդես են եկել շնորհավորական խոսքերով, իսկ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը հանդիսավոր պայմաններում ՙՄարտունի՚ մասնաճյուղի հինգ լավագույն հաճախորդներին հանձնել է պատվոգրեր` ՙՎՏԲ Հայաստան Բանկի տարածքային ստորաբաժանումների հետ փոխշահավետ, երկարատև, գրագետ և անբասիր համագործակցության արդյունքում` բիզնեսի և տնտեսության զարգացման գործում ակնհայտ հաջողության հասնելու համար՚, իսկ ՙԱռաքելություն Հայաստան՚ Բարեգործական Հասարակական Կազմակերպության Մարտունու ներկայացուցչությանը հանձնել է նվեր հեռուստացույց ծերերի համար:
Միջոցառման եզրափակիչ մասում Վալերի Օվսյաննիկովը ջերմորեն շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին, պատվավոր հյուրերին, ՙՄարտունի՚ մասնաճյուղի հաճախորդներին և աշխատակիցներին, ցանկանալով նրանց առողջություն, հաջողություններ, արդյունավետ աշխատանք և նոր նվաճումներ բիզնեսում, բարգավաճում և փոխշահավետ համագործակցություն:
ՙՄարտունի՚ մասնաճյուղի շնորհանդեսը այս տարվա աշնան ընթացքում բանկի կողմից կազմակերպվող առաջին պաշտոնական նորաբնակությունն է: Մինչև 2010թ. վերջը նմանատիպ շնորհանդեսներ նախատեսվում է անցկացնել ՙԱպարան՚, ՙՆոյեմբերյան՚, ՙԲյուրեղավան և Թիվ 76 (ք. Հրազդան) մասնաճյուղերում:
ՙՄարտունի՚ մասնաճյուղը տրամադրում է բացառիկ բանկային ծառայությունների լայն սպեկտր ոչ միայն Մարտունի քաղաքի բնակիչներին և կազմակերպություններին, այլև մարզային մասշտաբով բանկային ծառայություններ սպառողներին:ՙՄարտունի՚ մասնաճյուղում ամսեկան սպասարկվում են մոտ 1500 հաճախորդ, որոնց թվում են ինչպես պետական կազմակերպություններ և առևտրային ձեռնարկություններ, այնպես էլ անհատ ձեռներեցներ և ֆիզիկական անձինք:
Մանրածախ բիզնեսի զարգացման ծրագրին համաձայն ՎՏԲ-Հայաստան Բանկը փոխել է ՙՄարտունի՚ մասնաճյուղի գործունեության հասցեն` տեղափոխվելով նոր մասնաշենք: Նոր մասնաշենքում անց են կացվել վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ` համապատասխանեցնելով շենքի արտաքին և ներքին կահավորումը ՎՏԲ բրենդին և ֆիրմային ոճին: Մասնաճյուղը նաև սարքավորված է ժամանակակից համակարգչային տեխնիկայով, հատուկ սարքավորումներով, գրասենյակային կահույքով և բոլոր անհրաժեշտ կոմունիկացիոն միջոցներով: ՙՄարտունի՚ մասնաճյուղի հաճախորդներն ու այցելուները ստացել են ավելի հարմարավետ պայմաններում որակով և արագ սպասարկման հնարավորություն: 2010թ. սեպտեմեբերի ավարտին Մարտունի մասնաճյուղի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 430 մլն. ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդային պորտֆելը` 136 մլն. ՀՀ դրամ:
Նշենք, որ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ, որոնցից 59–ը վերանորոգված են: 30.09.2010թ. դրությամբ բոլոր մասնսաճյուղերի վարկային պորտֆելը մանրածախի մասով կազմել է 34 մլրդ. ՀՀ դրամ, իսկ հաճախորդներից ընդհանուր ներգրավված միջոցները` 36 մլրդ. ՀՀ դրամ: