Երկուշաբթի, 1 Նոյեմբերի 2010 18:34
UNISTREAM համակարգի ընդհանուր շրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմում է ավելի քան 14 տոկոս
ԱրմԻնֆո. Հայաստանում համակարգի շրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում գերազանցել է 400,3 մլն դոլարը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 4%-ի աճ: Իրականացված փոխանցումների քանակը աճել է ավելի քան 5%-ով` կազմելով 537 925: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգով իրականացված փոխանցումների ծավալը 2010թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 2,77 մլրդ դոլար, իսկ փոխանցումների քանակը` 4,45 մլն:
Աղբյուրի համաձայն, այս տարվա սեպտեմբերին կայացած 4-րդ ռուսաստանյան բանկային համաժողովում UNISTREAM-ին է հանձնվել ՙԴրամական փոխանցումների ոլորտի առաջատար՚ դիպլոմը: UNISTREAM համակարգը Հայաստանում եւս դրամական փոխանցումների շուկայի առաջատարն է ե’ւ ծավալով, ե’ւ քանակով: UNISTREAM համակարգով փոխանցումներն իրականացվում են ՙՅունիբանկ՚-ի բոլոր 34 մասնաճյուղերում: Փոխանցումների սակագները հետեւյալն են` մինչեւ 3 000 USD, EUR կամ 100 000 ռուսական ռուբլի գումարով դրամական փոխանցում կատարելու դեպքում դրամական փոխանցման սակագինը կազմում է 1%; եթե փոխանցման գումարը գերազանցում է 3 000 USD, EUR կամ 100 000 ռուսական ռուբլին, ապա փոխանցման սակագինը կազմում է 0,45%; եթե դրամական փոխանցումն իրականացվում է ՀՀ դրամով, ապա փոխանցման սակագինը կազմում է 0.35%:
Այս սակագներով դրամական փոխանցումներն իրականացվում են միայն ՙՅունիստրիմ՚ /Ռուսաստան/, ՙՅունիաստրում Բանկ՚ /Ռուսաստան/ եւ ՙՅունիբանկ՚ /Հայաստան/ բանկերի սպասարկման կետերում: