Երեքշաբթի, 2 Նոյեմբերի 2010 10:53
Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ժամկետային ավանդների կազմում բնակչության միջոցները կազմում են 70 տոկոս
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2010 թվականի սեպտեմբերին աճել է 0.6%, իսկ 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կրճատվել են 0.2%, տարվա կտրվածքով աճել է 1.2%, 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 650.8 մլրդ.դրամ կամ 1.8 մլրդ. դոլար: Ներգրավված ավանդների կազմում դրամային ավանդները կազմել են 29% կամ 189.2 մլրդ.դրամ (523.6 մլն.դոլար), իսկ արտարժութային ավանդները`70.9% կամ 1.3 մլրդ. դոլար (461.5 մլրդ.դրամ): Ավանդների ընդհանուր ծավալներում դրամային ավանդների տեսակարար կշիռը սեպտեմբերին աճել է 1.8%:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն է տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրականբ ծառայությունից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է 17.4% կամ 113.2 մլրդ.դրամ: Դրանց կազմում դրամային ավանդները կազմել են 7.2 մլրդ.դրամ, իսկ արտարժութային ավանդները` 4.1%,կազմելով 106 մլրդ.դրամ:
Ռեզիդնտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է ավանդների ընդհանուր ծավալների 82.6% կամ 537.6 մլրդ.դրամ, որի 182 մլրդ.դրամը` դրամային ավանդնրն են, իսկ 355.6 մլրդ.դրամը` արտարժութային ավանդները: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների մեջ ցպահանջ ավանդնրի բաժինը կազմել է 40.4% կամ 217.3 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդների բաժինը` 59.6% կամ 320.3 մլրդ.դրամ:
2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բնակչության ավանդներվ մնացորդը կազմել է 318.9 մլրդ.դրամ, ամսվա կտրվածքով աճելով 3.1%, իսկ տարվա կտրվածքով` 15.7%: Ընդ որում, բնակչության ժամկետային ավանդները 2010 թվականի սեպտեմբերին աճել են 2.3%, իսկ տարվա կտրվածքով` 16.9%, կազմելով 234.9 մլրդ.դրամ: Իսկ Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ժամկետային ավանդների կազմում բնակչության միջոցները կազմում են 70 տոկոս:
Աղբյուրի համաձայն, դրամային ավանդների տոկոսադրույքները 2010 թվականի սեպտեմբերին իջել են 9.45%-ից մինչև 8.94%, իսկ տարվա կտրվածքով աճել են 0.6 տոկոսային կետով: