Երեքշաբթի, 2 Նոյեմբերի 2010 10:53
Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումները 2010 թվականի սեպտեմբերին աճել են 1.8 տոկոսով, մինչև 2.3 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալները 2010 թվականի սեպտեմբերին աճել են 1.8%, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսներին` 15.1%, տարվա կտրվածքով` 22%, կազմելով 848.4 մլրդ.դրամ կամ 2.2 մլրդ. դոլար: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները կազմել են 813.6 մլրդ.դրամ կամ 2.2 մլրդ.դոլար, աճելով սեպտեմբերին 2.7%:
ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն է տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, բանկերի վարկային ընդհանուր պորտֆելում դրամային վարկերի բաժինը կազմել է 43.8% կամ 356.8 մլրդ. դրամ, իսկ արտարժութային վարկերի բաժինը կազմել է 56.1% կամ 456.8 մլրդ.դրամ:
Առևտրային բանկերի վարկերի կազմում 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 3.8% կամ 32.7 մլրդ.դրամ, իսկ ժամկետանց վարկերի ծավալը` 0.2% կամ 2.1 մլրդ.դրամ: Ընդ որում, երկարաձգված վարկերի կազմում հիմնական բաժինը կազմել են կարճաժամկետ վարկերը` 96.3% կամ 31.5 մլրդ.դրամ: Ժամկետանց վարկերի պորտֆելում հիմնականում տեղ են գտել կարճաժամկետ վարկերը:
Աղբյուրի համաձայն, Հայաստանի առևտրային բանկերում դրամային վարկերի տոկոսադրույքները 2010 թվականի սեպտմբերին իջել են` 19.24%-ից մինչև 18.78%, իսկ տարվա կտրվածքով աճել են0.43 տոկոսային կետով: