Ուրբաթ, 5 Նոյեմբերի 2010 17:14

ՀՀ ԿԲ 2010 թվականի ավարտին կանխատեսում է ինֆլյացիայի միջին մակարդակ` 8.1%


ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական Բանկը 2010 թվականի ավարտին կանխատեսում է ինֆլյացիայի միջին մակարդակ` 8.1%, իսկ 2011 թվականի երրորդ եռամսյակի ավարտին` 3.7% տարվա կտրվածքով:

Այս մասին է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի 2010 թվականի երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության մեջ:

Աղբյուրի համաձայն, կանխատեսվող ժամանակահատվածի համար ամենից շատ գերակշռում են ինֆլյացիայի դեպի աճին կանխատեսումների ռիսկերը, հիմնականում կապված պարենի և հումքի միջազգային բարձր գների հնարավոր ձևավորմաման հետ, քան սպասվում էր, զարգացող երկրների տնտեսությունների վերականգնման պատճառով: Միաժամանակ, ստեղծված բարենպաստ գնային պայմաններում գյուղատնտեսության զարգացման արագացումը կարող է ձևավորել ինֆլյացիայի փոփոխման ռիսկեր` դեպի իջեցում: