Երեքշաբթի, 9 Նոյեմբերի 2010 09:43
Տարադրամի իրական արդյունավետ փոխարժեքը 2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին աճել է 12.1 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայկական տարադրամի փոխարժեքի իրական արդյունավետությունը 2010 թվականի օգոստոսին, հուլիսի համեմատ աճելել է աննշան կերպով, իսկ հունվար-օգոստոս ամիսներին աճել է 12.1%, կազմելով 135.74: Այս մասին է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկատուի մեջ:
Ընդ որում, 2010 թվականի օգոստոսին, 2009 թվականի օգոստոսի համեմատ փոխարժեքի իրական արդյունավետության աճը կազմել է 10.7%: 2010 թվականին այս ցուցանիշի անկումը գրանցվելէ միայն մարտ և հուլիս ամիսներին, իսկ 2009 թվականին այս ցուցանիշի անկումը արձանագրվել է` մարտից մինչև նոյեմբեր ամիսներին, իսկ աճը` հունվարին, փետրվարին և դեկտեմբերին:
Միաժամանակ, փոխարժեքի անվանական արդյունավետությունը 2010 թվականի օգոստոսին, իջել է 0.7%, իսկ հունվար-օգոստոս ամիսներին`9.8%, հասնելով 231.53: Տարվա կտրվածքով 2010 թվականի օգոստոսին, 2009 թվականի օգոստոսի համեմատ¤ անվանական արդյունավետ փոխարժեքն աճել է 5.4%: Նոմինալ արդյունավետ փոխարժեքի անկումը 2009 թվականին գրանցվել է մարտից մինչև դեկտեմբեր ամիսներին, իսկ 2010 թվականին` միայն մարտ, հուլիս և օգոստոս ամիսներին: