Երկուշաբթի, 15 Նոյեմբերի 2010 18:09
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրեց նոր պրոդուկտ` վարկային քարտեր վարկավորման արտոնյալ ժամանակահատվածով
ԱրմԻնֆո. Այսօրվանից ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է նոր պրոդուկտ` վարկային քարտեր Visa Classic credit և Visa Gold credit:
Visa Classic credit և Visa Gold credit քարտերը հաճախորդներին հնարավորություն են ընձեռում ստանալ վարկավորման արտոնյալ ժամանակահատված: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից, այժմ ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային քարտի քարտապանները կարող են վարկային գիծն օգտագործել անվճար որոշակի ժամանակահատվածի ընթացքում:
Աղբյուրի համաձայն, ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկավորման արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտերը կարելի է օգտագործել ոչ միայն որպես անվճար վարկ, այլև որպես առօրյա ծախսերի հարմար և անվտանգ միջոց: Վարկային քարտերը տրամադրվում են բոլոր նրանց, ովքեր ունեն կայուն եկամուտ, իսկ Բանկի կողմից հավատարմագրված կազմակերպությունների աշխատակիցներին և այն ֆիզիկական անձանց, ովքեր ունեն հաշիվներ ՎՏԲ-Հայաստան Բանկում, տրամադրվում են արտոնյալ պայմաններ: ՙՍա քարտային պրոդուկտների արդիականացման առաջին քայլն է, որի զարգացումը համարում եմ շատ կարևոր: ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային քարտի առավելություններից մեկը դրամական միջոցների անվճար օգտագործման արտոնյալ ժամանակատանվածն է: Բայց ոչ պակաս կարևոր է նաև վարկային գծի տրամադրման համար հաճախորդի դիմումի հաստատման ժամանակահատվածը` առավելագույնը 3 օր: Վարկային գիծը տրամադրվում է ցանկացած արժույթով (AMD, USD, EUR, RUR): Բացի այդ հաճախորդին հնարավորություն է ընձեռվում ձևակերպել լրացուցիչ 3 քարտ և ստանալ զեղչեր մոտ 200 առևտրի կետերում՚,-նշել է Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ա. Խաչատրյանը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 68 մասնաճյուղ: Իսկ Բանկի ակտիվ քարտերի թիվը 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 87800 քարտ: Համեմատության համար նշենք, որ ապրիլի 1-ին այդ ցուցանիշը կազմում էր 70250 քարտ: