Երկուշաբթի, 29 Նոյեմբերի 2010 18:20
Ավտոապահովագրողների Բյուրոն՚ հաստատել է գնահատող ընկերությունների գրանցման կանոնները և կարգը
ԱրմԻնֆո. ՙՀայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն՚ այսօր հաստատել է գնահատող ընկերությունների գրանցման կանոնները և կարգը: Այս մասին Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է Բյուրոյից: Աղբյուրի համաձայն, համապատասխան նորմատիվը կներկայացվի Կենտրոնական Բանկի հաստատմանը առաջիկա 2 օրերի ընթացքում: Դրանից հետո, հավանաբար մյուս շաբաթվա վերջին, գնահատող կազմակերպությունների գրանցման կանոնները և կարգը կմտնեն ուժի մեջ:
Նշենք, որ ապահովագրական շուկայի փորձագետների կարծիքով, Հայաստանում գնահատման գործունեության ոլորտում բացակայում է կադրային պոտենցիալը, քանի որ գնահատող կազմակերպությունները նախկինում մեծ պահանջարկ չեն ունեցել և բացառապես ստեղծվել են ապահովագրական ընկերություններին կից: Հայաստանում գնահատող ընկերությունների ինստիտուտի բացակայությունը կարող է լուրջ հակասություններ առաջացնել ապահովագրողների և ապահովադիրների միջև: