Չորեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2010 11:09
2010 թվականի հոկտեմբերի 1-ին արտարժութային վարկավորման բաժինը կազմել է 55.7%, իսկ արտարժութային ժամկետային ավանդների բաժինը` 80.4%
ԱրմԻնֆո. Հայաստանի տնտեսության իրականա հատվածի վարկավորման ընդհանուր ծավալների կազմում ռեզիդենտների մասով արտարժութային վարկավորման բաժինը կազմել է 55.7%, 9 ամիսներին աճելով 4.2 տոկոսային կետով, միայն երրորդ եռամսյակում` 2.1 տոկոսային կետով, իսկ տարվա կտրվածքով` 3 տոկոսային կետով: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական Բանկի ամենամսյա տեղեկագրում, ընթացիկ տարում այս ցուցանիշի անկումը գրանցվել է հունվարին 51.1%-ից 50.9% և ապրիլին 52.6%-ից 52.1%, իսկ մնացած ամիսներին գրանցվել է աճ`նվազագույնը օգոստոսին`0.3 տոկոսային կետ մինչև 55.1%, իսկ առավելագույնը` հուլիսին` 1.2 տոկոսային կետ մինչև 54.8%: 2010 թվականի հունվար-սեպտեմբերի ամիսներին արտարժութային վարկերի առավելագույն բաժինը վարկային ընդհանուր պորտֆելում գրանցվել է սեպտեմբերին:
Աղբյուրի համաձայն, 2010 թվականի հոկտեմբերի 1-ին բանկային համակարգի կողմից տրամադրվել է 857 մլրդ.դրամի վարկեր երրորդ եռամսյակում աճելով 7.4%, որտեղ ռեզիդնտների բաժինը կազմլ է 824.2 մլրդ.դրամ երրորդ եռամսյակում աճելով 7.%: Տրամադրված վարկերի կազմում 56% կազմել է իրավաբանական անձանց բաժինը, տարսկզբի 53%-ի համեմատ: Արտարժութային վարկերի մծ մասը երկարաժամկետ վարկեր են, և ուղղվել են արդյունաբերության սննդի արդյունաբերություն, լռնամետալուրգիա, շինանյութերի արտադրությւոն, էներգետիկայի և առևտրի ոլորտներին:
Ռեզիդենտների արտարժութային ավանդնրի բաժինը դրամական զանգվածում 2010 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 43.9%, 9 ամիսներին կրճատվելով 1.1 տոկոսային կետով, միայն երրորդ եռամսյակում` 1 տոկոսային կետով, իսկ տարվա կտրվածքով` աճելով 0.4 տոկոսային կետով: Ամսվա կտրվածքով այս ցուցանիշի աճը նկատվել է հունվարին, փետրվարին և մարտին 45%-ից մինչև 50.9%, որից հետո նկատվել է իջեցում` նվազագույնը` օգոստոսին` 0.4 տոկոսային կետով և առավելագույնը` ապրիլին` 2 տոկոսային կետով: 2010 թվականի հունվար-սեպտեմբեր աիսներին արտարժութքային վարկերի առավելագույն ավանդների բաժինը դրամական զանգվածում գրանցվել է մարտին` 50.9%:
Ռեզիդենտների ընդհանւր ավանդային պորտֆելում արտարժութային ավանդների բաժինը 2010 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 65.8%, ինչը 2.7 տոկոսային կետով ցածր է տարեսկզբի ցուցանիշից, 2.9 տոկոսային կետով` հունիսի ցուցանիշից, իսկ տարվա կտրվածքով աճը կազմել է 0.2 տոկոսային կետ: Ամենամսյա կտրվածքով այս ցուցանիշի աճը գրանցվել է հունվար, փետրվար և մարտ ամիսներին 68.5%-ից 72.7%, որից հետո գրանցվել է նվազում`նվազագույնը` հուլիսին` 0.3 տոկոսային կետով, իսկ առավելագույնը` սեպտեմբերին` 1.9 տոկոսային կետով: 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արտարժութային ավանդնրի առավելագույն բաժինը ավանդնրի ընդհանուր պորտֆելում գրանցվել է մարտին` 72.7%:
Ռեզիդենտների ցպահանջ ավանդնրի բաժինը ցպահանջ ավանդների ընդհանուր պորտֆելում 2010 թվականի հոկտեմբրի 1-ին կազմել է 60.1%, 9 ամիսներին կրճատվելով 1.7 տոկոսային կետով, միայն երրորդ եռամսյակում` աճլ է 0.6 տոկոսային կետով, իսկ տարվա կտրվածքով կրճատվել 4.9 տոկոսային կետով: Ամենամսյն կտրվածքով այս ցուցանիշի աճը գրանցվել է հունվարին 61.8%-ից 63.8%, մարտին 61.8%-ից 66.4% և օգոստոսին 58.3%-ից 60.3%, իսկ մնացած ամիսներին գրանցվել է նվազում, ընդ որում, նվազագույնը` սեպտեմբերին` 0.2 տոկոսային կետով, իսկ առավելագույնը` ապրիլին` 3.3 տոկոսային կետով: 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ցպահանջ արտարժութային ավանդների առավելագույն բաժինը, ցպահանջ ավանդների ընդհանուր ծավալում գրանցվլ է մարտ ամսին` 66.4%:
Ռեզիդենտներից ժամկետային ավանդնրի պորտֆելում արտարժութային ժամկետային ավանդների բաժինը կազմել է 80.4%, 9 ամիսներին կրճատվելով 2.4 տոկոսային կետով, միայն երրորդ եռամսյակում` 1.8 տոկոսային կետով: Ամսվա կտրվածքով այս ցուցանիշի աճ գրանցվել է հունվարին, փետրվարին և մարտին 82.5%-ից 83.6%, որից հետո գրանցվլ է նվազում, ընդ որում, նվազագույնը` հուլիսին` 0.1 տոկոսային կետով, իսկ առավելագույնը` հունիսին և օգոստոսին` 0.8 տոկոսային կետով: 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ժամկետային արտարժութային ավանդների առավելագույն բաժինը, ժամկետային ավանդների ընդհանուր ծավալներում գրանցվել է մարտին` 83.6%:
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկային համակարգի կողմից ներգրավված ավանդնրի ծավալը կազմել է 650.8 մլրդ.դրամ երրորդ եռամսյակում աճելով 3.7%, այդ թվում ռեզիդենտների մասով` 537.6 մլրդ.դրամ, որտեղ`217.3 մլրդ.դրամ կազմել են ցպահանջ ավանդները, 320.3 մլրդ.դրամ` ժամկետային ավանդները: