Ուրբաթ, 3 Դեկտեմբերի 2010 11:42
Ամերիաբանկը ներկայացնում է ՙՃանաչիր փողի արժեքը՚ նոր ավանդային ակցիան
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը ներկայացնում է ՙՃանաչիր փողի արժեքը՚ նոր ավանդային ակցիան: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամրիաբանկի մամուլի ծառայությունից, ակցիան գործելու է 02.12.2010թ.-ից մինչև 01.03.2011թ. ընկած ժամանակաշրջանում:
ՙՃանաչիր փողի արժեքը՚ ակցիայի պայմանները ներկայացվում են ոչ թե ավանդական` տոկոսադրույքների տեսքով, այլ որպես տարվա վերջում ստացման ենթակա ընդհանուր գումարի և համապատասխան տոկոսադրույքներով զեղչված արժեքի տեսքով, որը ավանդատուի կողմից ներդրվող գումարն է: Ըստ ներդրված արժույթների` համապատասխան գումարների տարեկան արժեքը հետևյալն է. 1000 ՀՀ դրամն արժե 910 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլարն արժե 92.5 ԱՄՆ դոլար, 100 Եվրոն արժե 94 Եվրո, ընդ որում, եկամտահարկն արդեն նվազեցված է: Իսկ այն ավանդատուները, որոնք ավանդ կներդնեն 02.12.2010 - 31.12.2010թթ. ընկած ժամանակահատվածում, հնարավորություն կունենան ավանդի ներդրման պահին ստանալ ներդրվող գումարի և մեկ տարի անց ստացման ենթակա գումարի տարբերությունը: Ի դեպ, նշված տարբերությունը հարկված է օրենսդրությամբ սահմանված կարգով և հանդիսանում է ավանդատուի տարեկան տոկոսային եկամտաբերությունը:
Նշենք նաև, որ Ամերիաբանկի ֆիզիկական անձանց ավանդներն ընթացիկ տարվա 11 ամսում աճել են 50%-ով, իսկ 30.11.09թ. համեմատությամբ ֆիզիկական անձանց ավանդները 30.11.10թ. դրությամբ աճել են 2 անգամ և կազմել շուրջ 22.0 մլրդ դրամ: