Չորեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2010 12:40
TelCell ընկերությունը ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերության համար մշակել է ԱՊՊԱ վկայագրերի վաճառքի մոդուլ
ԱրմԻնֆո. TelCell վճարային համակարգը «ԻՆԳՈ Արմենիաե ապահովագրական ընկերության համար մշակել է ԱՊՊԱ վկայագրերի վաճառքի մոդուլ: Վկայագրերի վաճառքի նոր համակարգը ներառում է լուծումների ամբողջական համակարգ, որը պոտենցիալ ապահովադիրներին հնարավորություն է տալիս ՙինքնասպասարկման ռեժիմում՚ կատարել Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) համար անհրաժեշտ ապահովագրական գործողություններ: ՙՀամակարգը վճարողին հնարավորություն է տալիս հենց տերմինալի միջոցով հաշվել սեփական ԱՊՊԱ-ի արժեքը` կիրառելով «ապահովագրության հաշվիչըե: ԱՊՊԱ վկայագրի գնումը տերմինալի միջոցով տևելու է երեք րոպեից էլ քիչ: Այնուհետև պատվիրված ԱՊՊԱ-ն գնորդին հարմար ժամին կառաքվի վերջինին հարմար վայր՚,- բացատրել է TelCell ՓԲԸ գործադիր տնօրեն Արամ Ազատյանը:
ՙԱնկասկած` պարտադիր ապահովագրման ներդրումն առավել քան արդիական է Հայաստանի համար: Մենք համոզված ենք, որ դա կնպաստի քաղաքացիների` ապահովագրման մշակույթի զարգացմանը: Բայց այդ ամենը` ապագայում: Այսօր այդ ոլորտի «խաղացողներիե օրակարգում է շատ կարճ ժամանակահատվածում ավելի քան 400,000 ավտոմեքենաների ապահովագրման խնդիրը, և TelCell-ի ինքնասպասարկման տերմինալների զարգացած ցանցը կարող է ապահովագրողների համար դառնալ հավելյալ գործիք՚,- ընդգծել է Ա. Ազատյանը: Ընկերությունն աննախադեպ կարճ ժամկետում ԻՆԳՈ Արմենիայի համար մշակել և ներդրել է ամբողջական արտադրանք` ներառյալ ԱՊՊԱ ակնթարթային վաճառքի մոդուլը` պատվիրված ԱՊՊԱ վկայագրերի վճարների ընդունման մոդուլը: Գործակալները տվյալ համակարգի շնորհիվ կարող են օրվա ցանկացած պահին իրենց ընկերությանը փոխանցել ԱՊՊԱ վաճառքից ստացած փողը:
ԻՆԳՈ Արմենիայի հավանական հաճախորդը կարող է նաև օգտվել ԱՊՊԱ-ի` տուն առաքման, հեռախոսով և էլեկտրոնային հասցեով ԱՊՊԱ պատվիրելու ծառայություններից: Ընկերության գործակալական ցանցն այժմ հանրապետության ամենամեծերից մեկն է: Այն նաև ամբողջ Հայաստանում ունի մոտ 300 առևտրի կետ: ԻՆԳՈ Արմենիան, հենվելով Ռուսաստանի ապահովագրական շուկայի առաջատարներից մեկը համարվող իր մայր ձեռնարկության փորձի վրա, զինվել է բիզնեսի վարման նորագույն տեխնոլոգիաներով` տեղայնացնելով դրանք տեղի իրականությանը համապատասխան: ՙԸնկերությունը, պահպանելով վստահելի գործընկերոջ հեղինակությունը, ղեկավարվում է յուրաքանչյուր ապահովադրի հանդեպ համալիր մոտեցման սկզբունքով և միշտ ձգտում է հաճախորդներին ապահովել հարմարավետության ժամանակակից մակարդակ՚,- ընդգծել է «ԻՆԳՈ Արմենիաե ընկերության տնօրեն Լևոն Ալթունյանը:
TelCell ՓԲԸ-ն Հայաստանի ակնթարթային վճարումների շուկայում գործում է 2007 թ օգոստոսից: Ներկայում TelCell-ի պրոցեսինգային կենտրոնին են միացված վճարումների ընդունման ավելի քան 300 կետեր: Դրանց օգնությամբ հնարավոր է վճարում կատարել հանրապետության բջջային կապի օպերատորների հաշվին, մարել վարկերը, կատարել կոմունալ վճարումները և վճարել ինտերնետ հասանելության վարձը: Ընկերության տերմինալները գտնվում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում, Աշտարակում, Կապանում, Հրազդանում, Մասիսում և հանրապետության մյուս քաղաքներում: Վերոնշյալ բոլոր բնակավայրերում այսուհետև հնարավոր է պատվիրել նաև ԻՆԳՈ Արմենիա ընկերության ԱՊՊԱ վկայագրերը: