Հինգշաբթի, 9 Դեկտեմբերի 2010 19:08
Հայաստանի 10 ապահովագրական ընկերությունների մաքուր շահույթը 2010 թվականի 9 ամիսներին կազմել է 24.1 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի 10 ապահովագրական ընկերությունների միագումար զուտ շահույթը 2010 թվականի 9 ամիսներին կազմել է 24.1 մլն.դրամ կամ 67 մլն. դոլար, ինչը 98% ցածր է 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ընդ որում, առանց ՙԳրիար Ինշուրանս՚ ապահովագրական ընկերության միագումար վնասը կազմել է 138.1 մլն.դրամ: Մաքուր շահույթի տարեկան անկում է արձանագրվել 7 ընկերություններում, իսկ ամենաէականը` ՙՌոսգոսստրախ-Արմենիա՚ ընկերությունում, մոտ 3 անգամ, իսկ ամենամծը` ՙՌԵՍՈ՚ ընկերությունում, մոտ 17 անգամ:
ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի տվյալների համաձայն, մաքուր շահույթի ծավալներով առաջատարն է`ՙISG՚ ապահովագրական ընկերությւնը`153.2 մլն.դրամ, իսկ այս ցուցանիշի նվազագույն չափերը գրանցել է ՙՌԱՍԿՈ՚ ընկերությունը` 14.2 մլն.դրամ, 95% տարեկան անկումով:
2010 թվականի 9 ամիսները դրական ֆինանսական արդյունքով է եզրափակել 5 ընկերություն, 463.3 մլն.դրամ ընդհանուր գումարով, իսկ մնացած 5 ընկերությունները հաշվտու ժամանակահատվածը եզրափակել են 439.3 մլն.դրամ ընդհանուր վնասով:
Միագումար շահույթը 9 ամիսներին կազմել է 2.2 մլրդ.դրամ կամ 6.1 մլն.դոլար, տարեկան 53% աճով: Ամենամեծ շահույթը արձանագրել է ՙԻնգո Արմենիա՚ ընկերությունը` 745.8 մլն.դրամ, իսկ նվազագույն շահույթը` ՌԵՍՈ ընկերությունը` 49.6 մլն.դրամ: Այս ցուցանիշի տարեկան անկում է արձանագրվել 3 ընկերություններում, ընդ որում, ամենամեծ անկումը` ՌԱՍԿՈ ընկերությունում` 57%, իսկ մնացած 7 ընկերություններից ամենամեծ ցուցանիշները գրանցել են` ՙՌոսգոսստրախ Արմենիան՚`55 անգամ, մինչև 434.3 մլն.դրամ:
Հարկ է նշել, որ 2010 թվականի 9 ամիսներին 10 ապահովագրական ընկերությունների կապիտալի եկամտաբերությունը (ROE) կազմել է 0.19%, իսկ ակտիվների եկամտաբերությamb (ROA)` 0.12%: Այս ցուցանիշներով առավելագույն ցուցանիշը գրանցել է ՙISG՚ ապահովագրական ընկերությունը`ROE-13.94%, և ROA-8.08%: