Երկուշաբթի, 13 Դեկտեմբերի 2010 16:34
Հայաստանում աճել են թանկարժեք մետաղների գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից բարձրացվել են թանկարժեք մետաղների գները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացրել են Գործակալությունից, համաձայն 2010 թվականի դեկտեմբերի 13-ից 19-ը սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 16189.65 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ աճելով 1.2%, արծաթի գինը սահմանվել է 338.69 դրամ (աճը կազմել է 4.6%), պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 19662.98 դրամ, ինչը 1.1% բարձր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, իսկ պալադիումի գինը` 8659.92 դրամ (աճելով 3.9%):
Նշենք, որ 2010 թվականի սկզբից ոսկու մեկ գրամի գինն աճել է 18.4%, արծաթի գինը` 56.9%, պլատինի գինը` 5.3%, պալադիումի գինը` 68.1%: