Երկուշաբթի, 13 Դեկտեմբերի 2010 16:34

ՙԻնգո Արմենիա՚ ապահովագրել է 8-րդ մարդատար ինքնաթիռը


ԱրմԻնֆո. ՙԻնգո Արմենիա՚ ապահովագրել է 8-րդ մարդատար ինքնաթիռը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ընկերության մամուլի ծառայությունից:

Աղբյուրի տվյալներով, ապահովագրական ծածկույթով ապահովվում է ավիացիոն փոխադրողի պատասխանատվությունը երրորդ անձանց հանդեպ: Ըդտ պայմանագրի, ապահովագրողի պատասխանատվության չափը ¥ապահովագրական գումարը¤ կազմում է 150 մլն.դոլար:

Հիշեցնենք, որ ՙԻնգո Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը երրորդ անձանց հանդեպ ավիափոխադրողի ¥այդ թվում նաև բեռնատար¤ պատասխանատվության ապահովագրության լիցենզիան ստացել է անցյալ տարվա հունիսին: