Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2010 18:45
Հայաստանում ակտիվանում են Ինտերնետի միջոցով վճարումները
Արմինֆո. Կոմունալ վճարների և ինտերնետ-առևտրի ծավալները Հայաստանում 2010 թվականի նոյեմբերին կազմել են 674 մլն.դրամ կամ 69353 գործարք, 2009 թվականի նույն ժամանակահատված համեմատ աճելով ավելի քան 52%-ով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card ընկերությունից, ընդհանուր առմամբ, ինտերնետով կոմունալ վճարների թիվը կազմել է 189.5 մլն.դրամ, 77.5% տարեկան աճով, իսկ քանակը կազմլ է 36730, տարվա կտրվածքով աճելով 78.7%: Ինտերնետ-առևտրի ծավալը նոյեմբերին տարվա կտրվածքով աճել է 83.7%, մինչև 179 մլն.դրամ, իսկ քանակը կազմել է 29171, 56.6% տարեկան աճով:
Միաժամանակ, քարտից քարտ փոխանցումների ծավալները 2010 թվականի նոյեմբերին կազմել է 305.6 մլն.դրամ, 2009 թվականի նոյեմբերի համեմատ աճելով 28.1%, իսկ փոխանցումների քանակը աճել է 52.5%, մինչև 3452-ի: