Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2010 18:46
2010 թվականի նոյեմբերի վերջին ակտիվ պլաստիկ քարտերի քանակը Հայաստանում տարվա կտրվածքով աճել է 26 տոկոսով
Արմինֆո. 2010 թվականի նոյեմբերի վերջին ArCa համակարգի անդամ առևտրային բանկերի կողմից թողարկված ակտիվ պլաստիկ քարտերի քանակը տարվա կտրվածքով աճել է 26%, դեկտմբերի 1-ի դրությամբ կազմելով 554414 քարտ:
Ինչպս ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card ընկերությունից, միայն ընթացիկ տարվա նոյեմբրին թողարկվել է 20098 քարտ, ինչը 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 5.2%-ով: Ընդհանուր առմամբ, քարտերի ընդհանուր քանակի մեջ դեկտեմբերի 1-ի դրությամբ ArCa տեղական քարտրի բաժինը կազմել է 54.4% կամ 301.5 հազ.քարտ, Visa` 27.8% կամ 154 հազար քարտ և MasterCard` 17.9% կամ 99 հազար քարտ:
Նոյեմբերին գործառնություններ են իրականացվել գործող քարտերի մոտ 364.1 հազար քարտերով կամ քարտրի ընդհանուր քանակի 35.7%-ով:
Armenian Card-ի տվյալներով, դեկտեմբերի 1-ի դրությամբ, Armenian Card համակարգում գործող առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերի քանակը կազմլ 2810, 31.8% տարեկան աճով, որտեղ կանխիկացման կտրը կազմել են 329: Առևտրի/սպասարկման կետրում գործում է 3269 POS-թերմինալ, որից 422-ը` կանխիկացման կտրում: Միաժամանակ, ArCa քարտերը սպասարկվլ են 3094 POS-տերմինալների կողմից, Visa քարտերը` 1912 և MasterCard քարտերը` 2782-ի կողմից: 2010 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում եղլ է 659 գործող բանկոմատ, 2009 թվականի համեմատ աճելվ 18.5%-ով: