Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2010 18:46
Չորրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության ինդեքսը Հայաստանում իջել է 33%
Արմինֆո. Չորրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության ինդեքսը Հայաստանում իջել է 33%, գրանցվելով 73% մակարդակի վրա: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, գործարար մթնոլորտի ինդեքսն իջել է 3.3%, մինչև 95%, իսկ սպառողների վստահության ինդեքսը բարձրացել չորրորդ եռամսյակում` 4.9%, մինչև 102.1%: Տարվա կտրվածքով բաղադրյալ բոլոր ինդեքսնրն աճել են` տնտեսական ակտիվության ինդեքսը` 8.7%, մինչև 114.5%, սպառողների վստահության ինդեքսը` 5.7%, մինչև 108%, իսկ գործարար մթնոլորտի ինդեքսը` 3.2%, մինչև 107.7%:
Աղբյուրի համաձայն, տնտեսական ակտիվության ինդեքսով հարցվողների գնահատականների աճ է գրանցվել է արդյունաբերության հատվածում, կապված տվյալ փուլում արտադրության ծավալների աճի հետ: Հաջորդ եռամսյակում աշխատողների թիվը և միջին աշխատավարձը փոփոխության չեն ենթարկվել: Սպասվում է ինչպես գների, այնպես էլ արտադրական հզորությունների աճ: Սակայն շինարարության, առևտրի և ծառայությունների հատվածների հարցվողների գնահատականներն իջել են, ինչը կրում է սեզոնային բնույթ: Գործարար մթնոլորտի ինդեքսի գծով մինչև 101.4% աճ է արձանագրվել առևտրի ոլորտում: Գործարար մթնոլորտի տարեկան աճին նպաստել է նաև առևտրի ոլորտը` 123.1%: Շինարարության հատվածի հարցվողների գնահատականները գործարար մթնոլորտի ինդեքսի գծով համարյա չեն փոփոխվել: Սպառողների վստահության գործակցի գծով ընթացիկ պայմանների ինդեքսը տարվա կտրվածքով աճել է 106.8%, իսկ ապագա պայմանների ինդեքսը` 108.7%: