Երկուշաբթի, 20 Դեկտեմբերի 2010 18:48
2010 թվականի նոյեմբերին պետպարտատոմսերի առաջնային շուկայում գրանցվել է եկամուտնրի անկում
Արմինֆո. 2010 թվականի նոյեմբերին վերաֆինանսավորման անփոփոխ տոկոսարույքի պայմաններում պետպարտատոմսերի առաջնային շուկայում գրանցվել է եկամուտնրի անկում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, 1 տարի շրջանառությունով պետպարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը իջել է 0.87 տոկոսային կտով, մինչև 9.02%:
Աղբյուրի համաձայն, ՌԵՊՈ-պայմանագրերի շուկայում նոյեմբերին միջին տոկոսադրույքը աննշան չափով իջել է մինչև 7.48%, իսկ միջբանկային ՌԵՊՈ-պայմանագրերով իջել է մինչև 6.59%:
ՀՀ ԿԲ տվյալներով, արտարժութային շուկայում ՀՀ դրամի անվանական փոխարժեքի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 0.3%, մինչև 361.4 դրամ/դոլար, իսկ եվրոյի նկատմամբ` 0.3%, մինչև 494.36 դրամ/եվրո: Ռուսական ռուբլու նկատմամբ ռեվալվացիան կազմել է 1.7%, մինչև 11.67 դրամ/ռուբլի:
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տկոսադրույքը պահպանել է 7.25% մակարդակի վրա, իսկ լոմբարդային ռեպո և ներգրավված ավանդներով տոկոսադրույքները սահմանվել են. համապատասխանաբար` 10.25% և 4.25% մակարդակների վրա: