Երկուշաբթի, 10 Հունվարի 2011 14:37
Հայաստանի միջազգային ինվեստիցիոն դիրքը 2010 թվականի 3 եռամսյակում աճել է 3.44%, կանգ առնելով 5060.05 մլն.դոլար բացասական մակարդակի վրա
ԱրմԻնֆո. Հայաստանի միջազգային ինվեստիցիոն դիրքը 2010 թվականի հոկտեմբերի 1-ին գրանցվել է 5060.05 մլն.դոլար բացասական մակարդակի վրա: Ինչպես Արմինֆո գործակալությանը հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, երրորդ եռամսյակում այդ ցուցանիշն աճել է 3.44% կամ 166.95 մլն. դոլարով, ինչը պայմանավորված է եղել պարտավորությունների` 4.92% կամ 438.25 մլն.դոլար աճով և ակտիվների` 6.71% կամ 269.9 մլն. դոլար ավելացմամբ և որոնք համապատասխանաբար կազմել են`9351.23 մլն.դոլար և 4291.18 մլն.դոլար:
Ակտիվների կազմում պորտֆելային ներդրումները 2010 թվականի սեպտեմբերի վերջին կազմել են 15.23 մլն.դոլար, արտասահմանյան երկրներից ուղղակի ներդրումները`79.19 մլն. դոլար, այլ ներդրումները եռամսյակի ընթացքում աճել են 9.46%, կազմելով 2344.1 մլն. դոլար, կանխիկ դրամական միջոցները և ավանդները եռամսյակի ընթացքում աճել են 10.42%, կազմելով 1994.88 մլն.դոլար, իսկ մնացած ակտիվներն աճել են 13.96%, կազմելով 63.73 մլն.դոլար: Պահուստային ակտիվները երրրորդ եռամսյակում աճել են 3.68%, կազմելով 1852.65 մլն.դոլար, որից 1809.39 մլն.դոլարը` արժույթային ակտիվներն են, որոնք եռամսյակում աճել են 3.78%: Վերջիններիս կազմում արժույթի և ավանդների բաժինը կազմել է 475.95 մլն.դոլար, իսկ պետպարտատոմսերի բաժինը`1333.53 մլն.դոլար:
Պարտավորությունների կազմում երրրորդ եռամսյակում 2.14% կամ 39.56.61 մլն.դոլարով աճել արտասահմանյան ուղղակի ներդրումները, պորտֆելային ներդրումները`2.95%, կազմելով 31.7 մլն.դոլար, այլ ներդրումները` 7.08%% կամ 5362.92 մլն.դոլարով, 17.18% կամ 423.24 մլն.դոլարով` կանխիկ դրամական միջոցներն ու ավանդները, իսկ այլ պարտավորությունները` 9.07% կամ 210.62 մլն.դոլարով: Այլ ներդրումների կազմում 6.3% կամ 4666.98 մլն.դոլարով աճել են վարկերի ծավալները, իսկ առևտրի վարկերը կրճատվել են 2.52%, կազմելով 62.07 մլն.դոլար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի միջազգային ինվեստիցիոն դիրքը գրանցվել է որպես բացասական` 4059.08 մլն.դոլար մակարդակի վրա, քանի որ ակտիվները կազմել են 4199 մլն.դոլար, իսկ պարտավորությունները` 8258.07 մլն.դոլար: