Երկուշաբթի, 10 Հունվարի 2011 14:39
Հայաստանի դրամական զանգվածը 2010 թվականի նոյեմբերին մեծացել է 1.8 տոկոսով, մինչև 2.3 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվածը 2010 թվականի նոյեմբերին ավելացել է 1.8%, իսկ հունվար-նոյեմբեր ամիսներին` 7.6%, տարվա կտրվածքով` 8.2%, դեկտեմբերի 1-ին կազմելով 839.3 մլրդ.դրամ կամ 2.3 մլրդ.դոլար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ տվյալների համաձայն, դրամական զանգվածի կազմում ՀՀ ԿԲ դուրս կանխիկ դրամի ծավալները տարվա կտրվածքով աճել են 5%, դեկտեմբերի 1-ին կազմելով 279.7 մլրդ.դրամ: Դրամական ընդհանուր զանգվածում ՀՀ դրամով ավանդները կազմել են 24% կամ 200.7 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ավանդների բաժինը կազմել է 42.7% կամ 358.7 մլրդ. դրամ:
Արտաքին ակտիվները 2010 թվականի նոյեմբերին կրճատվել են 9.3%, մինչև 210.2 մլրդ. դրամ: Ներքին ակտիվները նոյեմբերին աճել են 6.1%, կազմելով 629 մլրդ. դրամ: Ներքին ակտիվների կազմում Կառավարության հանդեպ պահանջներով ակտիվների կազմում գրանցվել է բացասական`107.7 մլրդ.դրամ: Բացի այդ, տնտեսության բաժինը կազմել է 936.1 մլրդ.դրամ, որտեղ կազմակերպությունների բաժինը կազմել է 511.3 մլրդ. դրամ, տնային տնտեսությունների բաժինը կազմել է 396.3 մլրդ. դրամ, իսկ ոչ առևտրային կազմակերպությունների բաժինը` 12 մլրդ.դրամ: