Երկուշաբթի, 10 Հունվարի 2011 14:41
2010 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալները աճել են 2.7 տոկոսով, կազմելով 1.8 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը նոյեմբերին աճել է 1.1%: 2010 թվականի հունվար-նոյեմբերին այս ցուցանիշը աճել է 1.2%, տարվա կտրվածքով աճել է 2.7%, և դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել 657.6 մլրդ. դրամ կամ 1.8 մլրդ. դոլար: Ներգրավված ավանդների ընդհանուր կազմում ՀՀ դրամով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 31% կամ 204.4 մլրդ. դրամ (570 մլն. դոլար), իսկ արտարժույթով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 69% կամ 1.3 մլրդ.դոլար (453.2 մլրդ.դրամ): ՀՀ դրամով ավանդների տեսակարար կշիռը նոյեմբերին աճել է 1 տոկոսային կետով:
ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, որը Արմինֆո գործակալությանն է տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 15.2% կամ 99.6 մլրդ.դրամ (նոյեմբերին անկումը կազմել է 5.6%): Դրանց կազմում դրամային ավանդները կազմել են 1.3 մլրդ.դրամ, մինչև 7.4 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ներգրավված ավանդների ծավալը կազմել է 92.2 մլրդ. դրամ:
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 84.8% կամ 558 մլրդ.դրամ, որտեղ 197 մլրդ.դրամը`ՀՀ դրամով ավանդներն են, իսկ 361 մլրդ.դրամը` արտարժույթով ներգրավված ավանդները: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդները կազմել են 40.5% կամ 226.2 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդները` 59.5% կամ 331.8 մլրդ.դրամ:
Բնակչության ավանդների մնացորդը 2010 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 330.7 մլրդ.դրամ, աճելով ամսվա կտրվածքով` 2.3%, իսկ տարվա կտրվածքով` 17.3%: Ընդ որում, 2010 թվականի նոյեմբերին բնակչության ժամկետային ավանդները կրճատվել են 2.6%, իսկ տարվա կտրվածքով` 16.9%, կազմելով 247.6 մլրդ.դրամ:
Աղբյուրի համաձայն, 2010 թվականի նոյեմբերին ՀՀ դրամով ներգրավված ավանդների տոկոսադրույքները իջել են, տարեկան` 8.81%-ից մինչև 9.04%, իսկ տարվա կտրվածքով աճել են 0.45 տոկոսային կետով: