Երեքշաբթի, 11 Հունվարի 2011 16:01
Հայաստանում աճում են թանկարժեք մետաղների գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների  նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից բարձրացվել են թանկարժեք մետաղների գները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Գործակալությունից, համաձայն 2011 թվականի հունվարի 10-16-ը սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 16086.30 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 0.3%, արծաթի գինը սահմանվել է 342.73 դրամ (աճը կազմել է 1.1%), պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 20295.05 դրամ, ինչը 1.8% բարձր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, իսկ պալադիումի գինը` 8948.14  դրամ (աճելով 2.4%):
Նշենք, որ 2010 թվականի սկզբից ոսկու մեկ գրամի գինն աճել է 17.3%, արծաթի գինը` 56.8%, պլատինի գինը` 5.5%, պալադիումի գինը` 68.9%: