Չորեքշաբթի, 19 Հունվարի 2011 19:06
ԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը կնքել է 60 հազար ԱՊՊԱ պայմանագիր
Արմինֆո. ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը կնքել է 60 հազար ԱՊՊԱ պայմանագիր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ընկերության մամուլի ծառայությունից: Ընկերության մասնագետների գնահատականներով, Հայաստանում իր քաղաքացիական պատասխանատվությունն ապահովագրել է ավտոսեփականատերերի թվի 75-80 տոկոսը:
ԱՊՊԱ մասին օրնքն ուժի մեջ մտնելու օրվանից ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը գրանցել է մոտ 240 ՃՏՊ հեռախոսային դիմումներ, որոնցից 45-ը ապահովադիրների կողմից ձևակերպվել է գրավոր ձևով: Նշված ժամանակահատվածում ընկերությունն իրականացրել է 4 մլն.դրամի ապահովագրական հատուցում:
Ի դեպ, ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը, որը հանդիսանում է ՙԻՆԳՈ՚ միջազգային ապահովագրական խմբի անդամ, այսօր Հայաստանի տարածքում ունի ամենալայն գործակալական ցանցերից մեկը: Ընկերության պոտենցիալ հաճախորդը կարող է օգտվել ԱՊՊԱ պոլիսների առաքման ծառայությունից, ինչպես նաև ապահովագրական պոլիսը պատվիրել հեռախոսով, էլեկտրոնային փոստով և վճարային թերմինալների միջոցով: Ընկերությունն ունի ոչ կյանքի ապահովագրության 13 դասերի լիցենզիա:
Հիշեցնենք, որ ՙԱվտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին՚ Օրենքն ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 1-ից: ԱՊՊԱ պոլիսների վաճառքին ապահովագրական ընկերությունները ձեռնամուխ են եղել 2010 թվականի հոկտեմբերի 18-ից և արդեն կնքել են 300 հազար ապահովագրական պայմանագիր: