Հինգշաբթի, 20 Հունվարի 2011 18:40
Հայաստանում գնային ՙտենդը՚ չի նահանջի նաև այս տարի
Արմինֆո. Հայաստանում կայացած օլիգարխիկ համակարգը, տնտեսության կոռումպացվածությունը և բարձր մնմենաշնրհայնությունը միջազգային անբարենպաստ լույսի ներքո կբերեն գների շարունակական աճի նաև 2011 թվականին: Այսօր մամուլի ասուլիսում նման կանխատեսումներ է արել ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նա նշել է, որ ՀՀ ԿԲ դեռևս անցյալ տարի արդեն սպառել է ինֆլյացիայի դեմ պայքարի իր բոլոր ՙհնարավոր, ընդ որում` անօրինական՚ մեթոդները, հետևաբար, 2011 թվականին իշխանությունը, իսկ առաջին հերթին կառավարությունը, պետք է գործի դնի ինֆլյացիայի դեմ պայքարի իր բոլոր գործիքները: Նրա խոսքերով, մինչ օրս կառավարությունը ոչ մի կերպ չի պայքարել ինֆլյացիայի դեմ, ամբողջովին այն գցելով ԿԲ ուսերին, որի մոնետար գործիքները չափազանց սահմանափակ են և ունեն ցածր արդյունավետություն: Ասատրյանը նշել է, որ ինֆլյացիայի մակարդակով Հայաստանի 2-րդ տեղն է զբաղեցնում ԱՊՀ երկրների շարքում, իսկ աշխարհում` գտնվում է ամենաբարձր ինֆլյացիայի մակարդակ ունեցող երկրների տասնյակում:
Ինֆլյացիայի դեմ պայքարելու համար նա առաջարկել է նվազեցնել հարկային բեռը և մաքսային տուրքերը: Նա նշել է նաև միգրացիոն հոսքերի մասին, որոնք, նրա խոսքերով, իշխանությունների տաղանդավոր քաղաքականության շնորհիվ մշտապես աճում են, 2010 թվականին հասնելով մոտ 70 հազարի: