Չորեքշաբթի, 12 Հունվարի 2011 18:25
2010թ.Յունիբանկին հաջողվել է 66 տոկոսով ավելացնել թողարկված քարտերի քանակը
Արմինֆո. 2010 թվականինՅունիբանկին հաջողվել է 66 տոկոսով ավելացնել թողարկված քարտերի քանակը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից:
ՙՄեր բոլոր քարտային գործիքները, ինչպիսիք են ՙԱնտոկոս՚-ը, ՙԱրտոնյալ 50՚-ը, U-100-ը կամ էլ U-Buy-ը, նպատակաուղղված են հաճախորդի կարիքների բավարարմանը եւ մրցակցային առավելությունների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում: 2010թ.-ը քարտային բիզնեսի զարգացման առումով մեզ համար բեկումնային էր: Այդ ուղղությամբ կատարված ներդրումները կազմեցին ավելի քան 1 մլն դոլար: Դրա շնորհիվ, 2011 թ.-ը, նոր ծառայությունների մատուցման առումով, առավել ակտիվ կլինի՚, - ասում է Յունիբանկի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:
Աղբյուրի համաձայն, Յունիբանկը ձեռք է բերել GPRS գործառույթով 120 շարժական POS-տերմինալ, որոնք առավելապես կտեղադրվեն մարզերում: Դրանով իսկ կլուծվի երկրի հեռավոր վայրերում անորակ կապի խնդիրը: Այսօրվա դրությամբ Յունիբանկի կողմից տեղադրվել է 658 POS – տերմինալ եւ 74 բանկոմատ: