Շաբաթ, 29 Հունվարի 2011 15:13

Մեկ շաբաթվա ընթացքում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ բորսայում արտարժութային գործառնությունների ծավալն ավելացել է 32,4 տոկոսով, իսկ փոխարժեքը նվազել է 1,4 տոկոսով


Արմինֆո. Հունվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 17.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 21.9 մլն ԱՄՆ դոլար:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալուըթյանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հունվարի 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,058,359 ԱՄՆ դոլար 363.83 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 91,542,008 ԱՄՆ դոլար 365.41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ –ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 21,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 363.23 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 4,051,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 364.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: