Երկուշաբթի, 31 Հունվարի 2011 16:33
Հայաստանի առևտրային բանկերի ավանդները 2010 թվականին ավելացել են 6,9 տոկոսով` մինչև 702.3 մլրդ դրամ
Արմինֆո. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2010 թվականին ավելացել է գրեթե 7%: Հաշվետու ժամանակահատվածում (դեկտեմբեր) այդ ցուցանիշն ավելացել է 6,7%, 2011 թվականի հունվարի 1-ին կազմելով 702.3 մլրդ դրամ (1.9 մլրդ դոլար): Ներգրավված ավանդների կառույցում դրամային ավանդներին բաժին է ընկել 31% կամ 217.9 մլրդ դրամ (600 մլն դոլար), իսկ արտարժութային ավանդները կազմել են 69% կամ 1.3 մլրդ դոլար (484.4 մլրդ դրամ): Դրամային ավանդների տեսակարար կշիռն ավանդների ընդհանուր ծավալում 2010 թվականին ավելացել է 4,4 տոկոսային կետով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է 16,4% կամ 115.4 մլրդ դրամ (դեկտեմբերին` 6,2% անկում): Դրանց կառույցում դրամային ավանդները դեկտեմբերին կրճատվել են 5,5%` մինչև 6.9 մլրդ դրամ, իսկ արտարժութային ավանդները կրճատվել են 6,3% և կազմել108.4 մլրդ դրամ:
Ռեզիդենտներից ներգրավված ավանդներին բաժին է ընկել ավանդների ընդհանուր ծավալի 83,6% կամ 586.9 մլրդ դրամ, որից 211 մլրդ դրամ` դրամային ավանդներ, իսկ 375.9 մլրդ դրամ` արտարժութային: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կառույցում ցպահանջ ավանդներին բաժին է ընկել 39,8% կամ 233.2 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդներին` 60,2% կամ 353.7 մլրդ դրամ: 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության ավանդների գծով մնացորդը կազմել է 356.3 մլրդ դրամ, ամսական կտրվածքով ավելանալով7,7%, տարեկան կտրվածքով` 22,2%: Բնակչության ժամկետային ավանդները 2010 թվականի դեկտեմբերին ավելացել են 7,2%, տարեկան կտրվածքով` 24,1% մինչև 265.5 մլրդ դրամ: Աղբյուրի համաձայն, 2010 թվականի դեկտեմբերին դրամային ավանդների գծով տոկոսադրույքները նվազել են 9,04% մինչև 8,76%, իսկ տարեկան կտրվածքով բարձրացել են 0,66%.