Երկուշաբթի, 31 Հունվարի 2011 16:33
Հայաստանի դրամական զանգվածը 2010 թվականին աճել է 11,8 տոկոսով` մինչև 2.5 մլրդ դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվածը 2010 թվականին ավելացել է 11,8 տոկոսով, դեկտեմբերին` 8,6 տոկոսով` հունվարի 1-ի դրությամբ կազմելով 911.4 մլրդ դրամ կամ 2.5 մլրդ.դոլար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, դրամական զանգվածի կազմում ՀՀ ԿԲ դուրս կանխիկ դրամի ծավաները տարեկան կտրվածքով ավելացել են 7,7 տոկոսով (անցյալ տարվա դեկտեմբերին ավելանալով 8,8 տոկոսով)` 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմելով 304.3 մլրդ.դրամ: Դրամական ընդհանուր զանգվածի մեջ դրամային ավանդները կազմել են 23,8 տոկոս կամ 217.3 մլրդ.դրամ, իսկ արտարժութային ավանդների բաժինը կազմել է 42.7% կամ 389.7 մլրդ.դրամ:
Արտաքին ակտիվները 2010 թվականին կրճատվել են 45,3%, կազմելով 195 մլրդ դրամ (դեկտեմբերին 7,3 տոկոս անկում): Ներքին ակտիվները տարեկան կտրվածքով աճել են 56,2 տոկոսով, (դեկտեմբերին 13,9 տոկոս աճ)` 2011 թվականի հունվարի 1-ին կազմելով 716.4 մլրդ դրամ: Ներքին ակտիվների կառույցում կառավարության հանդեպ պահանջներն արձանագարվել են բացասական մակարդակում` 55.6 մլրդ դրամ (դեկտեմբերին 48,3 տոկոս աճ):
Տնտեսությանը բաժին է ընկել 980.8 մլրդ դրամ` հաշվետու ամսում ավելանալով 4,8 տոկոսով, որից կազմակերպություններին բաժին է ընկել532.9 մլրդ դրամ (դեկտեմբերին 4,2 տոկոս աճ), տնային տնտեսությունների բաժինը կազմել է 418.2 մլրդ դրամ (դեկտեմբերին 5,5 տոկոս աճ), իսկ ոչ առևտրային ձեռնարկություններինը` 12.3 մլրդ դրամ (դեկտեմբերի աճը` 2,2 տոկոս):