Երկուշաբթի, 31 Հունվարի 2011 16:34
Հայաստանի դրամական բազան 2010 թվականին կրճատվել է 1 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական բազան 2010 թվականին կրճատվել է գրեթե 1 տոկոսով` 2011 թվականի հունվարի 1-ին հասնելով 507.5 մլրդ դրամի (1.4 մլրդ դոլար): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, 2010 թվականի դեկտեմբերին դրամական բազան ավելացել է 11,5 տոկոսով:
Դրամական բազայի կազմում ՀՀ ԿԲ դուրս կանխիկ դրամի ծավաները դեկտեմբերին ավելացել են 8,5 տոկոսով և հունվարի 1-ի դրությամբ կազմել են 348.1 մլրդ.դրամ: Դրամական ընդհանուր բազայի մեջ պարտադիր դրամական պահուստների տեսակարար կշիռը կազմել է 11,3 տոկոս կամ 57.5 մլրդ դրամ` հաշվետու ամսվա (դեկտեմբ) ընթացքում կրճատվելով 7,3 տոկոսով, տարեկան կտրվածքով ավելացել է 42,3 տոկոսով: Պարտադիր արտարժութային պահուստների ծավալը կազմել է դրամական բազայի ընդհանուր ծավալի գրեթե 17,4 տոկոսը կամ 88.2 մլրդ դրամ` տարեկան կտրվածքով նվազելով 40,7 տոկոսով:
Աղբյուրի տվյալներով, արտաքին պահուստների ծավալը 2010 թվականին կրճատվել է 13,8 տոկոսով` կազմելով 451.1 մլրդ.դրամ (դեկտեմբերին 1 տոկոս աճ): Ներքին ակտիվների չափը տարեկկան կտրվածքովավելացել է գրեթե 4 անգամ` 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմելով 56.4 մլրդ դրամ:
Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջները ֆիքսվել են բացասական մակարդակի վրա` 95,6 մլրդ դրամ` դեկտեմբերին ավելանալով 28,2 տոկոսով: Ներքին ակտիվների ընդհանուր ծավալում բանկերի հանդեպ պահնջները հաշվետւո ամսում ավելացել են 0,8 տոկոսով` մինչև 57.4: Ներքին ակտիվների կազմում ՌԵՊՈ համաձայնագրերով գործարքների ծավալները դեկտեմբերին աճել են 60,7 տոկոսով` մինչև 8 մլրդ դրամ: