Շաբաթ, 5 Փետրվարի 2011 15:28
ՀՀ ԿԲ-ն մինչև 2011 թ. վերջը կանխատեսում է 5,3% ինֆլյացիա
ԱրմԻնֆո. ՀՀ ԿԲ-ն մինչև 2011 թ. առաջին կիսամյակի վերջը կանխատեսում է 9,5% տարեկան ինֆլյացիա: 41% հավանականությամբ տարեկան ինֆլյացիան մինչև 2011 թ. վերջը կարող է ձևավորվել 5,5-7,5%-ի սահմաններում: Ինչպես նշվում է Կենտրոնական բանկի` 2011 թ. I-ին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, 2011 թ. III եռամսյակից սկսած`ինֆլյացիայի տեմպերը կդանդաղեն և մինչև տարեվերջ ինֆլյացիայի նպատակային ցուցանիշը կկազմի 5,3%` նախատեսված 4+/-1,5%-ի փոխարեն:
Աղբյուրի համաձայն, 2011 թ. առաջին կիսամյակում տարեկան ինֆլյացիայի բարձր մակարդակը պայմանավորված կլինի անցած տարվա առաջարկի շոկով, այդ թվում`գյուղատնտեսական արտադրանքի աննախադեպ բարձր գնով և բազային պարենային ու հումքային ապրանքների միջազգային գների աճով:
Հաշվի առնելով վերը նշվածը`ինֆլյացիան նպատակային սահմանին (4%) մոտեցնելու համար անհրաժեշտ է խստացնել դրամավարկային պայմանները`զուգահեռաբար շարունակելով դոլարիզացիային ուղղված միջոցառումները:
Վերջին տվյալներով, 2010 թվականին (հունվար-դեկտեմբեր) ինֆլյացիայի պաշտոնական մակարդակը Հայաստանում կազմել է 9,4%: